f

Անկախ

Մամուլի «գեներալնի քարտուղարը» մամուլի քարտուղար է նշանակել, որ ի՞նչ անի


Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նախագահի մամուլի քարտուղարը լավ թե վատ նախագահի մամուլի քարտուղար էր` հազարից մեկ հանդիպում էր լրագրողների հետ և բարձրաձայնում նախագահի մոտեցումներն այս կամ այն հարցում։
Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մամուլի քարտուղարի ինստիտուտը կայացավ, դարձավ այն, ինչին կոչված էր «ի պաշտոնե»` պարբերաբար (բավական հաճախ) ասուլիսներ էր անում, ներկայացնում նախագահի միջպետական, պաշտոնական այցերի և հանդիպումների օրակարգը, դիրքորոշումները հանրային հնչողություն ունեցող խնդիրների վերաբերյալ, պատասխանում լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին`առանց սահմանափակման։
Սերժ Սարգսյանի օրոք մամուլի քարտուղարի պաշտոնը մղվեց հետին պլան` շատ ջանալու դեպքում մամուլի քարտուղարից կարելի էր հեռախոսազանգերի միջոցով ճշտումներ անել, կամ` ֆեյսբուքյան էջից հակիրճ տեղեկություններ ստանալ` առանձին հարցերի հետ կապված, բայց լրատվամիջոցների հետ ուղիղ, այսպես ասած` կենդանի շփման «մշակույթը» մոռացվեց։
«Նոր» Հայաստանի «առաջին ջութակ»` վարչա(հրամայա)պետ Փաշինյանի օրոք մամուլի քարտուղարի պաշտոնը լրիվ ձևական մի բան է դարձել` ավելորդ «ուտող բերան», ուրիշ ոչինչ։
Մամուլի քարտուղարը ո՞ր մեղքս է, եթե ինքը տեղովը մեկ մամուլի «գեներալնի քարտուղար» է, որ կա` «սամ սեբե ռեժիսոր». ամբողջ օրը ֆեյսբուքից դուրս չի գալիս, ճանճը տզզում է թե չէ` գրառում է, տեսա(ձայնա)գրում, գցում իր էջը, լուսաբանում «կենդանի եթերում», մեկնաբանում իր ամեն փռշտոց, «հրատապ տեղեկություններ» հաղորդում ցանկացած մեծ կամ փոքր, անգամ աննշան իրադարձության մասին։ Էսպես որ գնա` վայ թե Գագիկ Սուրենյանցի հացին էլ «վայիս» լինի։
Ինչի՞ն էր պետք մամուլի քարտուղարը, որ վերցրել ու մամուլի քարտուղար է նշանակել` ի՞նչ պետք է անի մամուլի «գեներալնի քարտուղարի» նորանշանակ մամուլի քարտուղարը, որ ինքը չի անում, սատանան գիտի...

 

ՖԲ Գրառում Լիլիթ Պողոսյան Նիկոլ Փաշինյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին