f

Անկախ

Ես համոզված եմ, որ շատ շատ մարդիկ, որ փողոցում չեն, բայց նստած են տանը, աշխատավայրում, ունեն նույն կարծիքը. Ռադիկ Մարտիրոսյան


«Գիտնականներն իրենց կարծիքն ասել են ու իրենց գործին են»,- այսպես արձագանքեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիորսյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ԳԱԱ-ն շարունակո՞ւմ է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Թե ինչու հազարներով մարդիկ փողոց դուրս չեն գալիս, այն դեպքում, որ գիտնականները, մտավորականները, հոգեւոր դասը եւս պահանջում են վարչապետի հրաժարականը, Մարտիրոսյանն ասաց, որ իրողությունների, վիճակի չափանիշը չի որոշվում փողոցում եղած մարդկանց թվով․ «Ես համոզված եմ, որ շատ շատ մարդիկ, որ փողոցում չեն, բայց նստած են տանը, աշխատավայրում, ունեն նույն կարծիքը, ինչ ունեցել են առաջ։ Չեմ կարծում, որ փողոց դուրս գալը պայման է»,-ասաց ԳԱԱ նախագահը, ով վստահ է, որ այդ մարդիկ ընտրություններում իրենց կարծիքը կարտահայտեն օրինական ձեւով։  

Ռադիկ Մարտիրոսյանին հիշեցրեցին ժամանակին իր կողմից արված՝ «քնձռոտ երկիր» արտահայտությունը, այսօր է՞լ է այդպես կարծում․ «Մեր երկիրը այսօր իր տեղը աշխարհում ունենալու երկիր է, որին արժանի է մեր ժողովուրդը, մեր պատմությունը»,-ասաց Մարտիրոսյանն ու ընդգծեց, որ ուզում է լինի այնպիսի մեկը ով համապատասխանի մեր անցյալին, նաեւ մեր նոր սերնդին, մշակույթին, պատմությանը․ «Մեր նոր պատմության համար պետք են խելոք, ճիշտ կազմակերպող, լսող, ճշգրիտ բաներ ասող, սուտ բաներից հեռու մարդիկ, ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի»։

Ռադիկ Մարտիրոսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին