RTBF հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բրյուսելի ոստիկանությունը դանակով զինված տղամարդու հարձակումը մետրոյի ուղեւորների վրա ահաբեկչություն չի համարում: Գրում է Gazeta.ru-ն:
«Ոստիկանության կարծիքով, տեղի ունեցածն ահաբեկչություն չէ, այլ հարձակում է մասնավոր գործի համատեքստում», - նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Փետրվարի 1-ին Բրյուսելի «Արևմտյան կայարան» մետրոյի կայարանում դանակով զինված մի տղամարդ հարձակվել էր մարդկանց վրա: Հարձակվողին վնասազերծել են ոստիկանության աշխատակիցները: