f

Անկախ

Ղարաբաղի անվտանգության երաշխավորը այնտեղ գտնվող խաղաղապահ ուժերն են. «Լուսավոր Հայաստան»


Ղարաբաղի անվտանգության երաշխավորը այնտեղ գտնվող խաղաղապահ ուժերն են: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին, Երեւանում կարող էին շարունակել պնդել, որ նախկինի պես Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Հայաստանն է: «Բայց հիմա այնտեղ խաղաղությունն ապահովվում է խաղաղապահ ուժերի կողմից, քանի որ այն խախտվել էր պատերազմով եւ վերականգնվել խաղաղապահներ մտցնելով: Հետեւաբար՝ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը խաղաղապահ ուժերն են»,- պարզաբանեց քաղաքական գործիչը:

Մարուքյանը նաեւ նշեց, որ խաղաղապահ առաքելությունն է խաղաղության պահպանումը, մինչեւ որոշվի Ղարաբաղի կարգավիճակը: Պատգամավորի կարծիքով՝ եթե այս հարցը 5 տարում լուծվի, ապա կստեղծվեն այլ երաշխիքներ, եւ խաղաղապահ ուժերը Ղարաբաղից դուրս կգան: «Բայց եթե Ղարաբաղի կարգավիճակի հարցը չլուծվի, խաղաղապահ ուժերն ինչպե՞ս կարող են հեռանալ»,- հարց հնչեցրեց ԼՀԿ ղեկավարը:

Նա նաեւ նշեց, որն Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը չեն կարողանում որոշել վերջին 27 տարիներին, չափազանց բարդ է, եւ չի լուծվի երկու հանդիպումների արդյունքներով:

Էդմոն Մարուքյան Լուսավոր Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին