f

Անկախ

Արժանապատվության, ինքնության քայքայման և պետականության կորստի 1000 օրը


Եթե կեսօրն անցել է, իսկ դուք սոցցանցերում բացարձակապես ոչ մի բառ չեք գրել փետրվարի

1-ից Ռուսաստան մեկնելու սահմանափակումների վերացման ու, բնականաբար՝ Հայաստանից արտագաղթի հզոր ալիքի մեկնարկի մասին, ապա...

Ապա երկուսից մեկը.

ա) դուք չեք ապրում Հայաստանում ու Հայաստանով, այսինքն՝ մեծ հաշվով, թքած ունեք այդ ամենի վրա,

բ) դու վերջացած նիկոլազոմբի ես, գլխի փաշինաքաղցկեղով ախտահարման վերջին փուլում գտնվող «պողոս», այսինքն՝ մեծ հաշվով, թքած ունես այդ ամենի վրա: Մի անմեղ տարբերակ էլ կա. պարզապես արդեն ալերգիկ քորի աստիճան այս մղձավաջային իրականությունը զայրացնում է ձեզ, հետևաբար՝ ոչ մի սոցցանց էլ չեք «մտնում», առավել ևս՝ ոչ մի բան էլ չեք գրում, ձեզ թերևս կարդացածն էլ հերիք է ինքնատիրապետումը կորցնելու համար...

Հասկանալի է, իհարկե, որ դա պարզագույն զուգադիպություն է, բայց շատ բնական ու խորհրդանշական զուգադիպություն. փետրվարի 1-ին լրացավ նիկոլ փաշինյանի պաշտոնավարման 1000 օրը: Եվ փետրվարի 1-ին «բացվեց» դեպի Ռուսաստան օդային սահմանը քաղաքացիների ազատ շարժի համար:

Պետք չէ սուպեր-վերլուծաբան լինել նկատելու համար ակնհայտը: Այո, Հայաստանից, ավելի ճիշտ՝ Հայաստանի ու Արցախի մնացորդներից սկսվելու է արտագաղթի մեծ այլիք: Դատելով առկա տրամադրություններից՝ դա ոչ թե արտագաղթ է լինելու, այլ արտափախ:

Հայերը փախչում են նիկոլից ու նիկոլահայաստանից: Եթե այդ հնարավորությունը լիներ, ապա մահապատժի սպառնալիքով թույլ չէի տա, որ հիմա Հայաստանից հեռանան բոլոր նրանք, ովքեր «դմփ-դմփ-հու» են արել, վուվուզել փչել, դագաղներ ու սգո պսակներ դրել նիկոլի ուղղորդմամբ, ովքեր գիշերվա կեսին իրենց գլխի պարունակությունը խորհրդանշող դատարկ կաթսաներ են զարկել՝ «միանալով հեղափոխությանը», վերջապես՝ ովքեր ընդտրել են նիկոլ փաշինին ու նրա հերձվածողաթիմը: Այ, բոլոր այդ կատեգորիայի անձաց թույլ չէի տա, որ հիմա փախչեն իրենց երազած, իրենց ապիկար ու անթրաշ կուռքի ստեղծած այս մղձավանջից: Թե չէ սա ինչի՞ նման է. իրենք նիկոլ փաշինի նման մեկին բերեն երկրի ղեկավար դնեն, իրենք դրան թույլ տան ապականել ամեն ինչը, կործանել երկիրը, աղետի մատնել պետությունը, հազարավոր «երիտասարդների գլուխ ուտել, և... իրենք հիմա փախչե՞ն: Ո՜չ: Խելոք նստեք տեղներդ, ու խռփշտեք ձեր հիմար զմայլանքի և անուղեղ ընտրության եղկելի հետևանքները: Ու առհասարակ. այդ ո՞ւր, առանց... նիկոլ ու աննա, հետներդ տարեք, կորցրեք...

Օրերս, իհարկե, թեթևակի «գույքագրել» էինք նիկոլ փաշինի պաշտոնավարման շրջանում «ցանված բողկերը»՝ դրանցից աճած աղետաբեր փոթորիկներով հանդերձ: Չկրկնվենք:

Առհասարակ, ընդունված է, որ պաշտոնյաներն ամփոփեն 100 օրը, մինչդեռ, կարծում ենք, 1000-ն ամփոփելն ավելի ճիշտ մոտեցում կլիներ:

Ի դեպ, հիմա արդեն շատերը մոռացել են, իսկ ոմանք չեն էլ ուզում հիշել, որ նիկոլ փաշինը, երբ դեռ նրան որպես Նիկոլ Փաշինյան էինք նշում, իր վարչապետության 100 օրն ամփոփելու համար հրահրած միտնգում՝ Հանրապետության հրապարակում, 2018-ի օգոստոսին, երկար-բարակ խոսում էր, թե չնայած նոր-նոր է վարչապետ դարձել, բայց իրեն մեղադրում են, թե եկել է «հողերը հանձնելու», մինչդեռ ինքն այդ պահի դրությամբ անգամ բանակցային գործընթացի մեջ չէր մտել:

Այդ 100 օրից ընդամենը 900 օր անց պարզվել է, որ իրականում ճիշտ էին մեղադրում, առավել քան՝ ճիշտ: Նա արդեն հանձնողական հանձնառությամբ էր եկել իշխանության: Հարց է միայն, թե ինչ հետևություններ արվեցին այդ մեղադրանքներից: Գործնական առումով՝ ոչ մի:

Այո, 900 օր առաջ նիկոլ փաշինը հայտարարեց, թե բացառվում է լինի այնպես, որ Արցախի վերաբերյալ որևէ որոշում ժողովրդից թաքուն ընդունվի, և այլն, և այլն, այդ բոլոր լոլոները չկրկնենք: Ընդամենը 900 օր անց պարզ է, որ դա հերթական նիկոլական փչոցն էր, որ նա ամեն ինչ արել է ժողովրդի թիկունքում՝ նույն այդ «սիրելի ժողովրդի» գլխին ջարդելով «պայմանավորված պատերազմ», ուտելով ժողովրդի զավակների գլուխները հազարներով, կործանելով տնտեսությունը, բանակը, պետությունը...

Ի՞նչ է փաշինի պաշտոնավարման 1000 օրը:

Եթե խիստ ամփոփ ու հակիրճ, ապա դա ազգային արժանապատվության, ինքնության քայքայման, Արցախի ու ընդհանրապես Հայաստանի պետականության կանխամտածված ու ծրագրված կործանման ընթացքի 1000 օր է: Այնպիսի կործանում, որ առաջին հերթին հենց 1000 օր առաջվա նիկոլա-ջուջուլակերներն են շտապում ճողոպրել Հայաստանից, փախչել ապահով ռոստովներ, որպեսզի Հայաստանից չփախչողներիս... խելք սովորեցնեն, որպեսզի հեռուներից փառաբանեն իրենց «թո՜ւրք նիկոլին», ու առհասարակ, ինքնադրսևորվեն իրենց փուչ ու զզվելու էությամբ:

Արմեն Հակոբյան,7 օր

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին