f

Անկախ

Հայաստանում ռազմարդյունաբերության կամ ցանկացած այլ բանի զարգացման, կամ գոնե եղածը պահպանելու համար անհրաժեշտ առաջնային քայլը նիկոլաթուրքերին իշխանությունից օր առաջ հեռացնել է


Երեկ ԱԺ-ում հանրային քննարկում են արել ռազմարդյունաբերության զարգացման մասին։

[Սա արդեն կատակ չէ, լուրջ եմ գրում]։

Գուցե այդ լուրը որոշ միամիտ մարդկանց ոգևորի, բայց ստորև բացատրեմ, թե ինչու է սա հերթական՝ հանրային 0-ական օգտակարությամբ միջոցառում, որի միակ նպատակը նիկոլաթուրքերի դավաճանական խմբակի քաքոտ կերպարը ժավելով լվալն է հանրության միամիտ մասի աչքերում։

1. Ռազմարդյունաբերության զարգացումը բարդ, հետևողական, համակարգված, երկարատև (տասնամյակների) աշխատանք պահանջող գործ է։

Ինչպես բազմիցս ապացուցել են նիկոլականները, միակ երկարատև ու համակարգված աշխատանքը, որն իրենց մոտ լավ է ստացվում, ատելություն սերմանելն է և խառնակչությունը։ Նաև շատ լավ կարողանում են տասնամյակների կառուցածը քանդել. բանակից սկսած, «Հայաստան» հիմնադրամով ու ԵՊՀ-ով վերջացրած։

Սրանց նույնիսկ կատու չի կարելի վստահել, որովհետև մի քանի օրից կգաք, կտեսնեք, որ կենդանին սովից սատկել է, ընդ որում սատկել է, որովհետև «նախկիններն էին մեղավոր»։

2,5 տարում նույնիսկ պատրաստի դետալներից հեռուստացույց ու սառնարան հավաքող մեկ արտադրամաս չաշխատեց սրանց կառավարած երկրում, սույն անոռ-անգլուխ ձիավորներն ի՞նչ երեսով են հիմա ռազմարդյունաբերություն քննարկում։

Ոնց որ, ասենք՝ օրը մեջ ավտովթարի մեջ ընկնող տաքսիստը, որին վաղուց զրկել են վարորդական իրավունքից, սկսի խոսել տուրիստական ավտոբուս վարելուց։

2. Բացի տասնամյակներ տևող հետևողական ու համակարգված աշխատանքից ռազմարդյունաբերության զարգացման համար ահռելի ֆինանսական միջոցներ են պահանջվում։ Հայաստանի 2021 թվականի բյուջեում որևէ արտառոց ֆինանսական հոսքեր այդ գործին ուղղված չեն։ Տո նույնիսկ զինված ուժերին նախատեսված մասը չի փոխվել, կարծես չի եղել պատերազմ, չեն եղել ահավոր կորուստներ, որոնց շտապ վերականգնումը մեր պետության լինել-չլինելու հարց է։

Ավելին՝ այս տարվանից նիկոլաթուրքերը պատրաստվում են լրացուցիչ մեծ հարկային բեռ դնել կրթական հաստատությունների վրա։ Հետևաբար ԱԺ-ում հնչած մտքերն այն մասին, որ պետք է բնագիտական առարկաներին հատուկ զարկ տալ դպրոցում, ընդամենը օդի անիմաստ տատանումներ են։

3. Հայաստանում ռազմարդյունաբերության կամ ցանկացած այլ բանի զարգացման, կամ գոնե եղածը պահպանելու համար անհրաժեշտ առաջնային քայլը նիկոլաթուրքերին իշխանությունից օր առաջ հեռացնել է։

#նիկոլաթուրքեր

#նիկոլապետություն

#կապիկություններ

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում ռազմարդյունաբերություն

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին