f

Անկախ

Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների, չի կարող համախմբել ժողովրդին. Սեյրան Օհանյան


Ես կարծում եմ, որ հոգեբանական այս դժվարին իրավիճակից դուրս գալու պայմանը մեր միասնականությունն է, որի հիմնական գաղափարն այն է, որ մեզ փոփոխություններ են պետք: Այս մասին Գյումրիում մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպմանը ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո կարծում էինք՝ եկել են ուժեր, որոնք, հաշվի առնելով նախկին ձեռքբերումները և այն թերությունները, որոնք կան, կկառուցեն մեր զարգացումը, մեր առաջընթացը: «Իշխանության եկան մարդիկ, որոնք հուսադրող էին բավականին 2018 թվականին, մենք, համենայն դեպս, այդպես էինք կարծում ու հրապարակում էինք, այնինչ հետագա հետևությունների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ այդ մարդկանց թվացել է, թե միայն պաշտոններ զբաղեցնելն է կարևոր,  մնացած գործը հենց այնպես՝ հալած յուղի նման անցնելու է, ու գնալու ենք առաջ»,- ասաց նա և ընդգծեց՝ այնինչ հաջողությունների համար մեր պայմաններում զօր ու գիշեր աշխատել է պետք, և միայն դրա արդյունքում կարող էինք ունենալ հաջողություններ:

Ըստ Օհանյանի՝ որպեսզի արդյունք ցույց տան իշխանությունները, փորձեցին համեմատություններ անել հնի ու նորի, դրանով իսկ նաև հնի ու նորի համեմատության մեջ բավականին բացասական գործունեություն ունեցան հին արժեքների ոտնահարման ոչնչացման ուղղությամբ:

«Թվում էր՝ որոշակի ուշադրության կենտրոնում է բանակը, բայց բավականին ոչ հեռանկարային և ոչ լուրջ քայլեր ազդեցություն են ունեցել բանակի, հրամանատարական կազմի, բանակի կառուցվածքի և նրա զորահավաքային ռեսուսրների վրա և այդ ամենը բերել է նաև որոշակի կարգապահական անկման, էլ չեմ խոսում եկեղեցու ու մշակույթի ոլորտի նկատմամբ վերաբերմունքի մասին»,- ասաց նա:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այսօր էլ հետևանքների վերցման ուղղությամբ են գնում, երբ լսում ես, փորձում են նորացնել, ավելացնել ոստիկանական համակարգը, նշանակում է՝ նորից գնում են հետևանքների վերացման ուղղությամբ:

«Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների, չի կարող երկրի ներսում համախմբել ժողովրդին, նման ղեկավարությունը չի կարող բարձր գլխով միջազգային հարթության մեջ մեր երկիրը ներկայացնել ու առաջ տանել», - ասաց նա։

Օհանյանը նշեց՝ միանշանակ է, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ առաջին խնդիրը, որը պետք է լուծվի Հայաստանում ու Արցախում, կառավարման ճիշտ համակարգի ձևավորումն է։

Սեյրան Օհանյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին