f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Անցած շաբաթ նախորդ շաբաթների պես, ամենահրատապ լուրերը վերաբերում էին կորոնավիրուսին և Սիրիայի Իդլիբում սիրիական և թուրքական զինված ուժերի բախումներին: 

Կորոնավիրուսը գրավել է բոլոր մայրցամաքները և դեռևս նահանջի նշաններ ցույց չի տալիս

Կորոնավիրուսը տարածվել է արդեն 67 երկրներում և բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Գրեթե ամենուր վիրուսով վարակվածների և մահացությունների կորագիծը շարունակում է վեր բարձրանալ:

Անցած հանգստյան օրերին COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 80 հազարը և մոտ է արդեն 90 հազարին: Չինաստանում վարակվածների թիվն անցնում է 80 հազարից, 2912 մարդ մահացել է, 44,5 հազարը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Ամբողջ աշխարհում առողջացել է 42,728 մարդ:

Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հրավային Կորեայում (4212), Իտալիայում (1694) և Իրանում (978):

Հանգստյան օրերին կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից առաջին մահերը գրանցվեցին Ավստրալիայում, Թաիլանդում և ԱՄՆ-ում:

Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրուշահին, վարակված են և հիվանդանոցներում են գտնվում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեջլիսի 100 անդամների շրջանում, որոնք թեստ են հանձնել, 5-ի մոտ արդյունքները դրական են եղել: 

Մոնղոլիայի նախագահը ինքնամեկուսացվել է: Նա վերջերս է վերադարձել Չինաստանից, որտեղ հանդիպել է չին առաջնորդ Սի Ցզինպինին: Նա առաջին և միակ առաջնորդն է, որ եղել է Չինաստանում կորոնավիրուսի բռնկումից հետո:

Փարիզում մարտի 1-ին Լուվրի 300 աշխատակից կորոնավիրուսի վտանգի պատճառով հրաժարվել է աշխատանքի դուրս գալ և այցելուների համար բացել թանգարանը: Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ աշխատակիցը իրավունք ունի հրաժարվել իր պարտականությունները կատարելուց, եթե նրա կյանքին և առողջությանը անխուսափելի վտանգ է սպառնում: Այդ դեպքում նա ամբողջությամբ պահպանում է իր աշխատավարձը և չի կարող ենթարկվել պատժամիջոցների: Ֆրանսիայում վարակվածների 130 դեպք կա, երկուսը մահացել են:

Reuters-ի գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսությունն արդեն բազմամիլիարդ վնասներ է կրել: 2020 թվականի փետրվարի 24-ից մարտի 1-ը, 2008 թ ֆինանսական ճգնաժամից ի վեր, ֆոնդային բորսաների համար ամենածանր շաբաթն է եղել: Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում կորցրել են 444 մլրդ դոլար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաճարակին «շատ բարձր վտանգի» կարգավիճակ է տվել:

Անցած շաբաթ, ի դեպ,  Չինաստանում կտրուկ մեծացավ արբիդոլ դեղորայքի պահանջարկը, որը ստեղծվել է Խորհրդային Միությունում դեռ 1970-ական թվականներին: Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը այն համարում է Covid-19-ի բուժման միջոցներից մեկը:

Թուրքիան գործի է դրել իր փորձված «զենքերից» մեկը՝ շանտաժը

Անցած շաբաթ իրավիճակի լարվածությունը Սիրիայի Իդլիբում չափազանց վտանգավոր չափերի հասավ:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերը ռուսական զինված ուժերի օժանդակությամբ զբաղված են Իդլիբում կենտրոնացած ահաբեկիչների հենակետերի ոչնչացմամբ։ Ոչ բացահայտ, բայց ծայրահեղականներին օժանդակում են թուրքական զորքերը, որոնք էլ կորուստներ են կրում սիրիական զորքերի հարվածներից: Այստեղ իրավիճակն առանձնակի սրվեց փետրվարի 27-ից, երբ սիրիական կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով 3  թուրք զինվորական է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են։ Այդպիսով Սիրիայում սպանված թուրք զինվորների թիվը վերջին մեկ ամսում հասավ 19–ի։

Փետրվարի 28-ին արդեն լուրջ մտավախություն առաջացավ, որ Իդլիբի շուրջ սիրիական զորքերի ու ահաբեկչական խմբավորումների ռազմական գործողությունները կարող են վերաճել Սիրիա-Թուրքիա բախման, նույնիսկ Թուրքիա-Ռուսաստան դիմակայության։ Սիրիայի կառավարական ուժերի կողմից այդ շրջանի գնդակոծությունից այդ գիշեր զոհվել է 33 թուրք զինվորական, վիրավորվել 36-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է սահմանային Հաթայի նահանգում գտնվող հրամանատարական կետ և իր ձեռքը վերցրել Իբլիդում սիրիական կառավարական ուժերի դեմ գործողության հրամանատարությունը: Աքարը Հաթայ է ժամանել Թուրքիայի նախագահի հրավիրած խորհրդակցությունից հետո: Անկարան իր զինծառայողների մահից հետո հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին օդային ու ցամաքային հարվածներ սկսելու մասին:

Թուրքիա լցվեցին տասնյակ հազարավոր նոր փախստականներ, և Արևմուտքի վրա զայրացած Թուրքիան որոշում կայացրեց բացել գաղթականների համար դեպի Եվրոպա սահմանները։ Իր այս քայլը Թուրքիան բացատրում է Եվրոպայի անտարբերությամբ, իսկ վերլուծաբաններն Անկարայի այդ քայլը պարզ շանտաժ են համարում:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանին առաջարկում է Սիրիայում մի կողմ քաշվել, իսկ Եվրամիությանը՝ վճարել իր տարածքում միլիոնավոր սիրիացի փախստականներին պահելու համար:

Թուրքիայի իշխանությունները հայտարարում էին արդեն երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու հնարավորության և Սիրիային պատերազմ հայտարարելու մասին «մինչև Ասադի ռեժիմի ոչնչացումը»: Բայց արդեն փետրվարի 29-ին հայտնի դարձավ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսային բանակցությունների մասին, որոնց ընթացքում քննարկվել է Մոսկվայում անձնական հանդիպման հնարավորությունը մարտի 4-ին կամ 5-ին: Նաև տեղի է ունեցել Էրդողանի զրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Արդեն երեկոյան Անկարայում կրքերը կարծես առայժմ հանդարտվեցին:

***

Անցած շաբաթը նշանավորվեց նաև Միացյալ նահանգների և թալիբների կնքած համաձայնագրով: Փետրվարի 29-ին Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը եւ «Թալիբան» շարժման առաջնորդի տեղակալ, Կատարի քաղաքական գրասենյակի ղեկավար մուլլա Աբդուլլահ Հանի Բարադարը խաղաղ համաձայնագիր են ստորագրել: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դոհայում:  

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  թալիբների հետ համաձայնագրով ԱՄՆ-ն ուզում է ավարտել իր ամենաերկար պատերազմը:

Անցած շաբաթ լրացավ  Բորիս Նեմցովի սպանության 5-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ նրա հիշատակին Մոսկվայում հանրահավաք տեղի ունեցավ, իսկ Պրագայում «Շագանակենիների տակ» հրապարակը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանությունը, վերանվանվեց Բորիս Նեմցովի հրապարակ:

 

 

Աշխարհում գլխավոր լուրեր

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին