f

Անկախ

Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

Նախագահը երախտագիտություն է հայտնել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին տասնամյակներ շարունակ Արցախում հայրենանվեր առաքելություն իրականացնելու և օրհասական պահերին ժողովրդի կողքին լինելու համար՝ չափազանց կարևոր համարելով նրա դերակատարությունը Հայրենիքի զարգացման ու հոգևոր արժեքների պահպանման գործում։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Պարգև Սրբազանը միշտ եղել է ու կմնա Արցախի ու նրա պատմության հերոսական էջերի խորհրդանիշը բոլոր սերունդների համար՝ հույս հայտնելով, որ այն ևս մշտապես իր տեղը կունենա Սրբազան Հոր հոգում, աղոթքներում և գործերում։

Երկրի ղեկավարը շնորհավորել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին Արցախի թեմի առաջնորդ նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովրդի համար այս դժվարին շրջանում թեմակալ առաջնորդն իր գործունեությամբ մեծապես կնպաստի համախմբված ջանքերի գործադրմանը և ժողովրդի հավատքի ամրապնդմանը։

Արայիկ Հարությունյան Պարգև Սրբազան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին