f

Անկախ

Առաջարկում եմ ԱԳՆ-ին հանձնարարել ՀՀ դեսպաններին ինտենսիվ աշխատանք տանել. Մարուքյանը՝ գերիների հարցի մասին


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողություններն Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղություններով։

Նշված մարտական գործողություններում հայկական կողմն ունեցավ շուրջ մեկ տասնյակ զոհ, գերեվարվեցին 60-ից ավելի անձիք։

Մինչ օրս հայկական կողմը միջազգային տարբեր հարթակներում պահանջում է ռազմագերիների վերադարձ, իսկ ադրբեջանական պատվիրակները, ընդդեմ մեր ելույթների, պնդում են, որ այդ գերեվարված անձիք չեն կարող ռազմագերի համարվել, քանի որ իբր նրանք են հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո հարձակում գործել ադրբեջանական կողմի վրա։

ՀՀ դեսպանները բոլոր երկրներում պետք է այս երկու ամիսն օգտագործած լինեին և համապատասխան երկրների խորհրդարանականների ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ազգային պատվիրակությունների հետ կազմակերպած լինեին հանդիպումներ, նրանց բացատրեին, փաստեր ներկայացնեին, որ իրականում տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանն է հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից շուրջ մեկ ամիս հետո հարձակվել, սպանել խաղաղությունը պահպանող հայ զինծառայողներին ու գերիներ վերցրել տվյալ տարածքից։

Եվ այդ աշխատանքը Հայաստանի դեսպանների կողմից տարվելու դեպքում մեր միջազգային գործընկերները տեղեկացված կլինեին եղելությանը, ու մենք ստիպված չէինք լինի նրանց իրազեկվածության զրոյական մակարդակում տրամադրել տեղեկատվություն և խնդրել, որ իրենց ունեցած լիազորություններն ի օգուտ հայկական կողմի գործադրեն՝ զուգահեռ դիմադրելով նաև ադրբեջանական հակաքարոզին։

Պատկերն այլ կլիներ, եթե ազգային պատվիրակությունների հետ որևէ աշխատանք տարված լիներ Հայաստանի դեսպանների կողմից։

Ամփոփելով՝ առաջարկում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել ՀՀ դեսպաններին ինտենսիվ աշխատանք տանել, հանդիպումներ ունենալ համապատասխան երկրների խորհրդարանականների և հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում ազգային պատվիրակությունների կազմերում ընդգրկված պատգամավորների հետ, նրանց ներկայացնել իրականությունը՝ այն, որ Հին Թաղերի և Խծաբերդի մարտերը սկսվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակմամբ, որտեղ դեռ ռուսական խաղաղապահ զորքը հասած չի եղել, սպանվել են հայկական կողմից 9 հայ զինծառայող, գերեվարվել են 62֊ը, և այժմ այդ անձիք միջազգային մարդասիրական իրավունքի լույսի ներքո կարող են համարվել միայն ռազմագերի՝ համապատասխան իրավական հետևանքներով և ենթակա են պարտադիր վերադարձման հայկական կողմին։

Էդմոն Մարուքյան ՖԲ Գրառում

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին