f

Անկախ

Հայաստանում կարող են խստացնել այլ պետության օգտին լրտեսության եւ հայրենիրքի դավաճանության համար պատիժը


Հայաստանում անհրաժեշտ է խստացնել այլ պետության օգտին լրտեսության եւ հայրենիրքի դավաճանության համար պատիժը: Այս մասին փետրվարի 4-ին Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկեց մեծացնել այդպիսի հանցագործությունների կատարման համար պատժաժամկետը: «Այս հանցագործություններն իրենց ծանրության աստիճանով չի կարելի որեւէ կերպ համեմատել այլ հանցագործությունների հետ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ պատիժը պետք է համապատասխանող լինի:

Էնֆիաջյանի խոսքով՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան, որը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, հանգեցրեց պետական դավաճանության կամ լրտեսության դեպքերի, ինչը վկայում է գործող իրավական բազայում բացերի մասին:

Խորհրդարանականի կարծիքով՝ հիշատակված դեպքերը ցույց են տալիս, որ գործող իրավա-նորմատիվային ակտերը չեն կանխում դավաճանությունը կամ լրտեսությունը, ուստի որպես նախազգուշական միջոց անհրաժեշտ է որոշել Քրեական օրենսգրքի շրջանակում խիստ պատժի խստության չափը: Դրանից ելնելով՝ առաջարկվում է լրտեսության եւ հայրենիքի դավաճանության համար սահմանել 20 տարուց մինչեւ ցմահ բանտարկություն՝ գույքի բռնագանձման իրավունքով:

Երկարատեւ քննարկումներից հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, մասնավորապես, առաջարկեցին նման կարգի հանցագործությունների կատարման համար սահմանել պատժի նվազագույն եւ առավելագույն նշաձողեր, ինչի հետ ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակը համաձայնվեց:

Այսպիսով՝ նվազագույն նիշ սահմանվեց 12 տարվա սահմաններում (լրտեսություն կատարած անձանց համար) եւ 15-ից մինչեւ 20 տարի՝ գույքի բռնագանձման իրավունքով կամ առանց դրա անձանց համար, որոնք կատարել են հայրենիքին դավաճանություն: Այդուհանդերձ, Հայաստանում հայրենիքի դավաճաններին կարող է սպառնալ նաեւ ավելի խիստ պատիժ՝ ցմահ ազատազրկում: Էնֆիաջյանը համաձայնվեց իր օրինագծի մեջ մտցնել այս լրացումները եւ հաշվի առավ հնչած առաջարկները:

Արդյունքում՝ խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստանի» առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը: Այսպիսով, օրինագիծը որոշակի փոփոխված եւ լրացված ձեւով կմտնի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ:

Վահե Էնֆիաջյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին