Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում մեր հովիվները հաճախ են խնդիր ունենում ադրբեջանցիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ներքին Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը։
«Ադրբեջանցիները մեր հովիվներին ասում են՝ հետ գնացեք, մեր հովիվներն էլ իրենց են ասում՝ հետ գնան։ Արոտավայրը կպած է սահմանին։ Հիմա կարգավորվել է, ամեն ինչ նորմալ է»,- պատմեց նա։
Անդրադառնալով GPS համակարգով տարածքների սահմանազատմանը՝ գյուղապետն ասաց. «GPS-ով են սահմանազատում իրականացնում, դա էլ չի համապատասխանում մեր քարտեզին։ Ինչն էլ որ հիմա մերը չի, էլի մերն է եղել։ Սահմանը մեծ է, ամեն օր մի ուղղությամբ զատում են իրականացնում»։
Հիշեցնենք՝ լուրեր էր շրջանառվում, թե ադրբեջանցիներն այս անգամ էլ գնացել են Ներքին Խնձորեսկ՝ GPS-ով ու քարտեզներով սահմանները ճշտելու համար։