f

Անկախ

Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են ոչ միայն Արցախի պաշտպանության բանակից ազատվել, այլ ՀՀ զինված ուժերը վերածել ոստիկանական ուժերի. Վրթանեսյան


Ջալալ Հարությունյանն ստացել է ռազմական տեսուչի պաշտոն, որը նախկինում իմաստալից էր և հնարավորություն էր տալիս երկրից անկախ ղեկավարի վերահսկել զինված ուժերը: Իշխանափոխությունից հետո այդ տեսուչին դարձրեցին Պաշտպանության նախարարության ենթակա, որն անիմաստ է դարձնում այդ պաշտոնը, ենթական չի կարող իր վերադասին օբյեկտիվ վերահսկել: Այդ պաշտոնը ռազմական տեսուչի կորավ ու դարձավ պատվավոր թոշակի պես մի բան. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Տվյալ դեպում՝ Ջալալ Հարությունյանին ինչ -որ պատվավոր թոշակի և վճարովի արձակուրդին են ուղարկել,  դրանից ի՞նչ է բխում և դրանից հետո ինչ-որ բանի մասին կխոսի՞, թողնում եմ ձեզ, բայց ակնհայտ է, որ օբյեկտիվ խոսակցություն դժվար լինի: Վրթանեսյանի կարծիքով՝ Ջալալ Հարությունյանին բավականին հարցեր կան պատերազմի հետ կապված, պատերազմը ցույց տվեց, որ նա ՊՆ բանակի հրամանատարի պաշտոնի համար դեռ բավականաչափ փորձ ու հմտություն չուներ, ուղղակի Նիկոլ Փաշինյանը, ենթադրում եմ՝ ելնելով անձնական սիմպատիաներից, անձամբ ճանաչելու հանգամանքից շտապեց հեռացնել նախկին հրամանատարին, որն ավելի մեծ փորձ ուներ»,- նշեց Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ հետ պատերազմական ամիսները ցույց տվեցին, որ գեներալները, եզակի բացառություններով, չեն ցանկանում խոսել, իսկ ով խոսել է՝ բավականին կարևոր դրվագներ է բացահայտել. «Այն, որ գեներալները լռում են, հասկանալի է, շարունակում են կառչել իրենց պաշտոններից, մյուսները համարում են, որ դեռ իրենց ասելու ժամանակը չէ, առաջնային հարցեր կան: Եթե տեսնեի բանակի վերազինման, բանակաշինության վերաբերյալ ակտիվ գործողություններ են վարվում, այդ տեսակետը գուցե կիսեի, բայց նման բան չեմ տեսնում»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները ՀՀ անվտանգության խնդիրը իրենց վրայից գցել են՝ հույս ունենալով, որ ռուս զինվորականները մեզ կպահեն, որոշ ժամանակ հետո էլ բարիդրացիակայն հարաբերություններ կստեղծվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ. «Տպավորութոյուն է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են ոչ միայն Արցախի պաշտպանության բանակից ազատվել, որպես բալաստ, այլ առավելագույնս կրճատել նաև ՀՀ զինված ուժերը կամ վերածել նրանց անունով զինված ուժերի, բայց իրականում՝ ուզում են վերածել ոստիկանական ուժերի, որի միակ խնդիրը կլինի երկրի իշխանությունների իշխանութունը պահելը: Ցանկացած դեպքում, իրավիճակը ԶՈւ-ում գնահատում եմ խիստ բացասական, զարգացումները վտանգավոր են»:

Անդրադառնալով սահմանների անվտանգության հետ կապված խնդիրներին և պատերազմից հետո որոշ տարածքներ հանձնելուն՝ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ամեն շաբաթ նորություն են ստանում, որ հերթական բնակավայրի մոտ մեր դիրքերը զիջել ենք ադրբեջանցիներին. «Երեկ Ներքին Խնձորեսկ գյուղի մոտից մեր դիրքերը հետ են քաշվել: Ընդ որում՝ իշխանությունն իրեն բնորոշ ձևով սկզբից դա անվանեց լկտի սուտ, ապատեղեկատվություն, հետո կմկմալով հիշեցին GPS-ը: Տեղեկացանք, որ հայկական հենակետն այդտեղից հետ է քաշվել, ադրբեջանցիները վերջնագիր են ներկայացրել, որ մինչև այսինչ ժամը նահանջել, և զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են՝ վատթարացնելով այդ գյուղի պաշտպանական վիճակը: Սա նշանակում է, որ եթե իրավիճակը սրվի, բոլոր այդ գյուղերը դատարկվելու են, որովհետև նրանք բոլորը գտնվելու են հակառակորդի նշանակության տակ»:

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ փորձագետը նկատեց, թե Իլհամ Ալիևը տեսնում է, որ այդ հարցը հարմար լծակ է Հայաստանին ճնշելու համար և անընդհատ փորձելու է նոր գերիներ վերցնել. «Ադրբեջանը 62 գերի վերցրել է հրադադարի համաձայնությունից հետո և մինչև այսօր էլ որևէ բացատրություն չկա, թե ի՞նչ հանգամանքներում են նրանց վերցրել կամ իրենց հետ եղած ծառայակիցներն ինչպե՞ս են զոհվել: Ակնհայտ է, որ թշնամին սա օգտագործում է, որպես խաղաքարտ, Նիկոլ Փաշինյանն էլ սա օգտագործում է սեփական ժողովրդի դեմ»:

Կարեն Վրթանեսյան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին