f

Անկախ

Ճակատագրի հեգնանքով ժողովրդին անտերության մատնածը «ժողովրդի իշխանություն» կոչվածն է, ոչ թե «ատելի նախկինները». Մինասյան


Ի՞նչ են անում սրանք. լկտիաբար հայտարարում են, թե պետք է մոռանալ՝ ում հողն է, ով է սկսել պատերազմը, որովհետև սրանց համար Հայաստանի թշնամին ու պրոբլեմը թուրքը չէ, ընդդիմությունն է: Սրանք պատրաստ են հանուն սեփական աթոռի զիջել ամեն ինչ, որովհետև չունեն ո՛չ անցյալ, ո՛չ արժանապատվություն, իսկ աթոռը կորցնելուց հետո չեն ունենալու նաև ապագա: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Հայաստանում մի ուրվական է շրջում՝ անտարբերության ուրվականը: Եվ մինչ հայ ժողովրդի մի մասը լեթարգիական քնում սեփական «դարդի մեջ տապակվողի» հոգեբանությամբ շարունակում է հրաշքի սպասել, վարչապետի աթոռից կառչած վիժվածքը շարունակում է հայրենիք նվիրել թուրքին:

Կապիտուլյացիայից երեք ամիս անց, երբ թվում էր, թե հանձնելու էլ ոչինչ չկա, թշնամին շարունակում է անարգել զավթել Սյունիքի բարձունքները, իսկ սյունեցին կրկին միայնակ է ադրբեջանցի զինվորականների ու նրանց GPS-ի դեմ:

Երեկ հերթը Ներքին Խնձորեսկինն էր, բա վա՞ղը:

Իսկ Արցախի մասին խոսելն անգամ ավելորդ է. այն դե ֆակտո չկա: Երբեմնի ազատ Արցախն այլևս ռուս և թուրք զինծառայողների վերահսկողության գոտի է: Մնացածը լիրիկա է:

Առաջարկում եմ ազնիվ պատասխանել հարցին՝ գիտե՞ք որևէ այլ երկիր, որի կապիտուլյանտ վարչապետը 5000 զոհից, հազարավոր վիրավորներից ու գերիներից, ստից ու դավաճանությունից ամիսներ անց դեռ փորձում է կենդանության նշաններ ցույց տալ՝ այդ ճանապարհին «խոշոր ձեռքբերում» ներկայացնելով պետական պարտքի հերթական շեշտակի ավելացումը կամ փողոցային շոուներ է բեմադրում նախ՝ ինքն իրեն, ապա տգետների իր խմբակին համոզելու, թե «ժողովրդական աջակցություն ունի»:

Գիտե՞ք կապիտուլյացիայի ենթարկված որևէ այլ երկրի պաշտպանության նախարարի, որը կոծկում է թշնամու ոտնձգությունները՝ հայտարարելով, թե «սահմանային միջադեպեր չկան» այն դեպքում, երբ թշնամու՝ Կապան մտնելը ռուս սահմանապահներն են կասեցրել, կամ փախնում է գերիների մասին հարցից՝ փոխանակ առիթն օգտագործի խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար:

Գիտե՞ք որևէ այլ երկրի օլիգարխի կամ իրենց քաղաքական գործիչ հորջորջողների, որոնք երկու կոպեկի համար արժանապտվության վերջին փշրանքները ոտնատակ տալով՝ աջակցում են հայրենիք հանձնած դավաճանին, հույսով, որ վաղը մի երկու մանդատ են փախցնելու:

Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ Աբաջյանի կեղծ պապին բեմ բարձրացնող, իշխանություն զավթած սրբապիղծ վիժվածքները վիրտուալ ֆեյքերի դեմ պայքար են սկսում, իսկ «օդում կախված լուրերով» մարդկանց պախարակող, քաղաքական հակառակորդի մասին սեփական թերթում ավելի քան 40 տարվա վաղեմության զզվելի կոմպրոմատ հրապարակող շանտաժիստը մամուլի որակից կամ լրագրողների վարքից է դժգոհում:

Սա տեղի է ունենում այսօր՝ ի հեճուկս երկիրը կլանած աղետի ու ողբերգության:

Իսկ զուգահեռ իրականությունում անհետ կորած տղաների ծնողները, ստից ու անտարբերությունից հուսահատված, հրամանատար են ծեծում, ՊՆ-ի պատերի տակ անտերության մատնված լուրի են սպասում, իսկ որբացած երեխաները հայրերի լուսանկարները գրկած են քնում: Եվ այս աղետը վերջ չունի: Չի ունենալու, քանի դեռ երկիրը թուրքի հարճերի ձեռքում է:

Ճակատագրի հեգնանքով ժողովրդին անտերության մատնածն ու թշնամու հետ դեմ առ դեմ թողածը «ժողովրդի իշխանություն» կոչվածն է, ոչ թե «ատելի նախկինները», որոնք նախընտրում էին ոչ թե մոլորեցնել, այլ առաջնորդնել, ոչ թե պոպուլիստական խոստումներ տալ, այլ անվտանգ կյանք ապահովել:

Իսկ գիտե՞ք ինչ կաներ նորմալ իշխանությունը. նախ՝ թույլ չէր տա աղետն այս մասշտաբների հասներ, ապա ամեն սանտիմետր հողի ու ամեն մի կյանքի համար կռիվ կտար, միջազգային կազմակերպությունների դռները կկոտրեր, օտարերկրյա դիվանագետներին ու դաշնակիցներին հանգիստ չէր տա:

Իսկ ի՞նչ են անում սրանք. լկտիաբար հայտարարում են, թե պետք է մոռանալ՝ ում հողն է, ով է սկսել պատերազմը, որովհետև սրանց համար Հայաստանի թշնամին ու պրոբլեմը թուրքը չէ, ընդդիմությունն է: Սրանք պատրաստ են հանուն սեփական աթոռի զիջել ամեն ինչ, որովհետև չունեն ո՛չ անցյալ, ո՛չ արժանապատվություն, իսկ աթոռը կորցնելուց հետո չեն ունենալու նաև ապագա:

Ընդդիմությունն էլ իր հերթին ստագնացիայի մեջ է՝ մի կողմից ժողովրդի այս աստիճան անտարբերությունից, մյուս կողմից՝ իշխանություն կոչվածի լկտիությունից ու դավաճանությունից: Եվ եթե համահայկական այս շոկը ժամանակին հաղթահարվեր, հիմա Սյունիքը վտանգված, իսկ թշնամին Կապանի գլխին չէր լինի»:

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին