Լոռու մարզում, փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի –Սպիտակ ավտոճանապարհի և Մեծ-Պարնի գյուղ մտնող ավտոճանապարհի հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Կիրեղյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։