f

Անկախ

Մանրամասներ «Mənim Addımım» (Իմ քայլը) խմբակցության նիստից. Մարինե Սուքիասյան


Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպման վերաբերյալ գրել է.

«Վստահելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ նրանց անփոխարինելի առաջնորդ նիկոլ փաշինյանի հանդիպումն անցել է բավական թեժ մթնոլորտում, որտեղ մտքերի շահագրգիռ եւ նույնիսկ գրգռված փոխանակում է եղել:

Մասնավորապես, ներկաները բուռն եւ երկարատեւ ծափերով ողջունել են Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե իրենք արտահերթ ընտրության գնալու չունեն, քանի որ բարդ իրավիճակից դուրս են եկել նվազագույն կորուստներով՝ «պատերյա» տալով ընդամենը 4-5 պատգամավորի:

Քննարկումները սկսվել են առաջնորդին Վահագն Հովակիմյանի հարցով, թե այնուհանդերձ, ո՞րն է արտահերթ եւ հերթական ընտրությունների տարբերությունը: Պատասխանը լսելուց հետո խոշոր սահմանագրագետ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները անօրինական են, քանի որ ընտրական օրենսգրքում ոչինչ գրված չէ «Շուշիի եւ հինգ հազար զոհերի մասին»։

Լսելով Շուշի անունը տեղից վեր է թռել Անուշ Բեղլոյանը, բղավելով, թե ոչ թե Շուշի, այլ Շուշա: «Շուշա, Շուշա, Շուշա, եւ ընդհանրապես դադարեցրեք ազգայնական գավառականությունը»,- բղավել է նա։

Այստեղ խոսք է խնդրել նիկոլ փաշինյանն ու ասել, որ կարեւոր տեղեկություններ ունի հայտնելու: «Հպարտ եւ դուխով իմքայլականներ: Հաջակցություն մեզ, Ադրբեջանի Միլի մեջլիսում, ստեղծվելու է քույր խմբակցություն՝ «Mənim Addımım» (Մանիմ ադըմըմ): Բեղլոյան Անուշը կհաստատի, որ թարգմանաբար դա նշանակում է իմ քայլը:

Եւ եկեք այսօր պայմանավորվենք մի բան, ինչ էլ որ լինի ընտրություններում, մենք մեզ երբեք ՊԱՐՏՎԱԾ ՉԵՆՔ ՃԱՆԱՉԻ, Ինչ էլ որ լի՛նի։ Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջանակ եւ անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»,- եզրափակել է փաշինյանը։ Լուլուն այդ պահին հեկեկացել է, բայց փաշինյանը շարունակել է խոսել։ «Եւ նախագահ Ալիեւի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում մենք կարողացել ենք ձեռք բերել մեզ համար շատ կարեւոր մի համաձայնություն՝ Ադրբեջանը վստահեցրել է, որ մենք այսուհետ կարող ենք մասնակցել Միլի մեջլիսի ընտրություններին: Այնպես որ, մի մտահոգվեք, որ այլեւս Հայաստանում պատգամավոր չեք լինի»:

Լենա Նազարյանն անմիջապես առաջարկել է խմբակցության անվանումը փոխել եւ այսուհետ օգտագործել ավելի հնչեղ « Mənim Addımım» (Մանիմ ադըմըմ) անվանումը:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս հայտարարությունից հետո շատերի աչքերում արցունքներ է հայտնվել: Վահագն Հովակիմյանն ամեն ինչ արել է, որ իր աչքերում եւս արցունքներ հայտնվեն, բայց չի ստացվել, քանի որ այդպես էլ չի ընկալել, թե ինչ է ասում նիկոլը:

Երբ նիկոլը Օմեգային առաջարկել է կարծիք հայտնել, նա ասել է, թե տեխնիկական խնդիրների պատճառով պիտի լռի, քանի որ տելեգրաֆով դեռ Բոսֆորի ափերից հրահանգներ չի ստացել: Կապը խաթարված է, յոլդաշ Մ. Մինասյանը առգրավել է շարժական ռադիոկայանը։

Նրան առարկել է Մակունցը, կրկին պնդելով, թե Թուրքիան չի միջամտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը կամ չանցկացմանը: «Թուրքիան չի միջամտելու, այնպես, ինչպես չմիջամտեց այս պատերազմին, այս 44-օրյա պատերազմին, որից մենք դուրս եկանք ընդամենը 4-5 պատգամավոր կորցնելով»:

« Ի դեպ, այն ժամանակ երբ ես ասում էի, որ Թուրքիան չի միջամտի հայ-ադրբեջանական պատերազմին, Թուրքիա ասելով՝ նկատի ունեի Արարատ Միրզոյանին»,- մանրամասնել է Մակունցը։

Այս ելույթից հետո ձայն է խնդրել իմքայլական, ավելի ճիշտ մանիմադըմըմական Արթուր Մանուկյանը եւ … երգել «Ախ յարո ջան ես պուճուր եմ, ես պուճուր եմ առվի ջուր եմ: Իմ յարը խորոդիգ է, իմ յարը կոլոտիգ է»:

Երգը ընդհատվել է բուռն երկարատեւ ծափահարություններով: Հնչել է առաջարկություն հաջորդ նիստն անել Զանգելանում»։

Իմ քայլը Մարինե Սուքիասյան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին