Դատավորների համար կարևոր է պահպանել անաչառությունը ճիշտ եւ հավասարակշռված որոշումներ կայացնելիս, ինչպես նաև արդարացի որոշումներ գտնելիս: Այս մասին փետրվարի 9-ին Ազգային ժողովի նիստում Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության մասին հարցի քննարկման ժամանակ ասաց այդ պաշտոնի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը:
Նա ուշադրությունը հատուկ կենտրոնացրեց դատական համակարգի անկախության ապահովման վրա, որը, թեկնածուի խոսքով, արդարադատության արդարացի իրականացման երաշխիքն է եւ յուրատեսակ նախադրյալը, ինչպես նաեւ օրենքի գերակայության նախապայմանը: «Առանց դատավորների անկախության երաշխավորման՝ անհնար է արդարադատություն ապահովել, ինչը նախատեսում է այնպիսի պրակտիկ, օպերացիոն, կառուցվածքային, նյութական եւ սոցիալական երաշխավորման տրամադրում, որոնք կդառնան օրենքի գերակայության եւ արդյունավետ արդարադատության երաշխիքը»,- շեշտեց Թադևոսյանը: