f

Անկախ

Սուրճի փաթեթն ու հարսի զգեստի տուփը` թրմրանյութի, հոգեմետ դեղի տեղափոխման միջոց. ՊԵԿ-ի բացահայտումը


ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը սահմանային անցակետերում ավելի է բարձրացնելու վերահսկողության արդյունավետությունը:

Հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը նշեց, որ, իրավախախտների հնարամտություններին զուգահեռ, իրենք պարբերաբար զարգացնում են նման դեպքերի բացահայտման մեխանիզմները:

«Կարող եմ ասել, որ դա շուրջօրյա, 24-ժամյա պայքար է: Որոշներն ամեն կերպ, ամեն հնարամտության դիմում են, որպեսզի հասնեն իրենց հանցավոր նպատակներին: Մենք էլ մեր առջև խնդիր ենք դրել միշտ մի քայլ առաջ լինենք իրենցից և կանխել»,- ասաց Վարդան Վարդանյանը:

Թմրամիջոցներ, արգելված հոգեմետ դեղեր անցկացնելու գործում իրավախախտները դիմում են ամենատարբեր հնարամտությունների:  Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հայտնաբերած դեպքերից Վարդան Վարդանյանն առանձնացրեց մի քանիսը: 2020 թվականին կանխվեց Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանից Ավստրալիա սուրհանդակային առաքման միջոցով «ափիոն» տեսակի թմրանյութի տարանցիկ փոխադրման երկու փորձ: Առաջին դեպքը բացահայտվեց «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնում: Մաքսանենգների կողմից օգտագործվել էր թմրանյութը թաքցնելու բավական հետաքրքիր եղանակ. 2.8 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութով ներծծված էին ծանրոցում առկա 1 հատ բարձի և 2 հատ մանկական ներքնակների սպունգները: Երկրորդ դեպքում մաքսանենգների ձեռագիրը չէր փոխվել. այս անգամ դեպքը բացահայտվեց Ագարակ պետական սահմանի անցման կետում, երբ ԻԻՀ քաղաքացին փորձել էր ուղեկցվող ուղեբեռով ՀՀ ներմուծել 1.5 կգ «ափիոն» տեսակի թմրանյութով ներծծված սպունգներով անկողնային պարագաներ, իսկ այնուհետև դրանք սուրհանդակային առաքման միջոցով փոխադրել Ավստրալիա:

«Նախորդ տարի ևս մեկ կարևոր բացահայտում տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում, երբ ԻԻՀ քաղաքացին փորձել էր Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանից Ճապոնիա սուրհանդակային առաքման միջոցով տեղափոխել շուրջ 5.2 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Այս դեպքում ծանրոցում առկա հարսի զգեստների երկու արկղերի կողային պատերը և հատակները ամբողջովին պատրաստված էին սպիտակավուն բյուրեղանման զանգվածից` «մեթամֆետամինից»,- նշեց Վարդան Վարդանյանը:

2020 թվականի ընթացքում բացահայտվեց նաև ընդհանուր 2,9 կգ քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութի Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանից Մալայզիա տարանցիկ փոխադրման 2 դեպք: Առաջին դեպքը բացահայտվեց Ագարակ պետական սահմանի անցման կետում, երբ Իրանից ժամանած պարսիկ կնոջ ճամպրուկից հայտնաբերվեց «կետամին» տեսակի հոգեմետ նյութի խմբաքանակ, որը թաքցված էր լուծվող սուրճի 40 փաթեթներում: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ստացվեց տեղեկատվություն այն մասին, որ նշված կնոջ ամուսինը ևս ժամանել է Հայաստան:  Հաջորդ օրը «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրում վերջինս ձերբակալվեց Երևան-Դոհա-Կուալա Լումպուր չվերթով Մալայզիա մեկնելուց առաջ: Նրա ճամպրուկում էլ հայտնաբերվեց «կետամին» տեսակի հոգեմետ նյութի մեկ այլ խմբաքանակ` թաքցված լուծվող թեյի փաթեթներում:

ՊԵԿ Վարդան Վարդանյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին