ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը սահմանադրական է ճանաչել: Այդ մասին վկայում են Սենատում քննարկման ժամանակ քվեարկության արդյունքները: Գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսով, իմպիչմենթի գործընթացը կշարունակվի:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Դեմոկրատ Ջո Բայդենը հաղթեց համազգային քվեարկության և ընտրիչների ձայների արդյունքում, սակայն Դոնալդ Թրամփը չճանաչեց ընտրությունների արդյունքները և վիճարկեց դրանք դատարաններում:
Հունվարի 6-ին այն ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով այն նիստը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը դատապարտեց Կապիտոլիումի բռնությունները և խոստացավ երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:
Հունվարի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց իմպիչմենթի մասին բանաձեւի ընդունման օգտին: Իմպիչմենտի գործով Թրամփի փաստաբանները, որոնք պաշտպանում են նրա շահերը, Սենատին կոչ արեցին արդարացնել քաղաքական գործչին և դատավարությունը որակել որպես «քաղաքական բեմականացում»: