ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, նոր մանկական շոու կթողարկի Netfix ծառայության եթերում: Այդ մասին նա հայտարարել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:
«Ուրախ եմ հայտարարել, որ մարտի 16-ին Netflix-ի եթերում Waffle + Moti անվանումով նոր շոու եմ թողարկում: Անհամբեր սպասում եմ, որ ամբողջ աշխարհի ընտանիքներն ու երեխաները միանան մեզ մեր արկածներում, երբ ուսումնասիրենք, եփենք և ուտենք համեղ սնունդ ամբողջ աշխարհից», - գրել է Միշել Օբաման:
2018 թ. Բարաք Օբաման և կինը՝ Միշելը, պայմանագիր են կնքել Netflix սթրիմինգային ծառայության հետ՝ տարբեր ձևաչափերի ֆիլմեր արտադրելու համար: