f

Անկախ

Անդրանիկ Քոչարյանն իր կազմով թալանում է Գյումրին. բացառիկ կադրեր 1993 թվականի Գյումրիից (վիդեո). Politik.am


Politik.am-ը գրում է. «Այս իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ, որոնք առավել ակտիվ են խոսում նախկիններից, թալանից, ժողովրդից գողացվածի վերադարձի մասին՝ այդքան էլ թափանցիկ անցյալ չունեն և ոմանց դեպքում թալանն ու գողությունը իրենց անցյալի անբաժանելի մաս են կազմում:

Թալանից և նախկիններից ամենահաճախը խոսում է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել և իր կենսագրության այդ հատվածը մշտապես խնամքով շրջանցում է:

Ամիսներ առաջ իր կենսագրության այդ հատվածից հետաքրքիր դրվագներ էր ներկաացրել Antifake.am լրատվականը: Հրապարակումից պարզ էր դառնում, որ Անդրանիկ Քոչարյանը մասնակից է եղել աղետի գոտու թալանին:

1988թ.-ի ավերիչ  երկրաշարժից ամիջապես հետո, երբ աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք էին մեկնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, օգնության  ծավալներն այնքան խոշորամասշտաբ էին, որ լուրջ խնդիր էր դարձել եկած օգնությունները վագոններից բեռնաթափելն ու այն պահեստավորելը։ Գյումրու երկաթ գծի կայարանի տարածքում էր գտնվում երկաթ գծի շինարարական կազմակերպությունը, որն ուներ շատ մեծ բակային տարածք ու շատ մեծ պահեստային տնտեսություններ։ Օգնություն եկած վագոնները արագ բեռնաթափելու նպատակով, հիմնականում շինանյությով, էլ․ սարքավորումներով բեռնված վագոններն բեռնաթափվում էին երկաթ գծի շինարարական կազմակերպության պահեստներում և բակային տարածքում։ Ստացվել էր այնպես, որ այդ շին. կազմակերպությունում պահեստավորվել էր մի քանի անգամ ավելի շինանյութ, քան մնացած տարածքներում։ 

1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր  ներկայացուցիչ էր նշանակվել Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մեր աղբյուրի տեղեկությունների, իմանալով այդ պահեստավորված շինանյութի տեղը, տարբեր պատրվակներով այն սկսեց տեղափոխել նախ Հրազդան մաշ գործարան, իբր Շիրակի մարզի գյուղատնեսական տնտեսություններին աջակցելու նպատակով, մինի տրակտորներ պատրաստելու համար։ Այդ ժամանակ Հրազդան մաշի գլխավոր տնօրենը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայր՝ Տելման Տեր-Պետրոսյանն էր։ Գյումրի քաղաքի վերականգնման համար ուղարկված, բայց այլ նպատակներով Հրազդան մաշ ուղարկված հազարավոր տոննաներով մետաղական տարբեր պրոֆիլների հեծաններից ու մետաղական թիթեղներից, այդպես էլ Շիրակի մարզ չբերվեց նույնիսկ մեկ ձեքի բահ։

Երբ սկսվեց Երևանի հանրապետական մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, Անդրանիկ Քոչարյանը Վանո Սիրադեղյանին հաճոյանալու համար, ըստ մեր աղբյուրի, Գյումրիից Երևան ուղարկեց աղետի գոտու վերականգնման համար նախատեսված հարյուրավոր տոննաներ  մետաղական ամրաններ, էլ․ տրանսֆորմատորներ և տասնյակ կիլոմետրերով էլ․ մալուխներ։

Ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին նաև, արտասահմանյան`  Ճապոնական (KATO), Գերմանական (LIBSHER) մակնիշի ավտոկռունկններ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ։

Քոչարյան Անդրանիկն այդ ողջ տեխնիկան նախ հավաքեց մեկ կառույցի մեջ, որից հետո բոլորը դուրս տարավ հանրապետությունից` համաձայն մեր աղբյուրի տեղեկությունների: 

Քոչարյան Անդոնը աղետի գոտու վերականգնման համար ուղղարկված շինանյութերը Գյումրիից ապօրինի  դուրս հանելով, ոչ միայն հսկայական գումարներ աշխատեց, այլ փորձեց հաճոյանալ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորը և Վանո Սիրադեղյանին` ակնկալելով նրանց աջակցությունը, Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու հարցում:

Այս մեղադրանքներին Անդրանիկ Քոչարյանը այդպես էլ չպատասխանեց, ավելին անգամ դատական ահյց չներկայացրեց լրատվամիջոցի դեմ, ինչն առավել խոսուն է դարձնում ներկայացվախ փաստերը:

Politik.am-ին հաջողվել է գտնել մի տեսանյութ, որը նկարահանվել է 90-ականների Գյումրիում: Տեսանութը բացառիկ է նորանով, որ գյումրեցիները խոսում են հենց այդ պահին կատարվող թալանի մասին, որին  իրենց պնդմամբ մասնակից է եղել Անդրանիկ Քոչարյանը: Տեսանյութում խոսող տղամարդն ասում է.«Գյումրի քաղաքում հիմա աշխանք չկա, բայց էս մարդիկ հիամ եկել են խոպան՝ Անդրանիկ Քոչարյանն իրա կազմով: Աշծատանք չկա, բայց խոպանի պես տանում են»,-ասում է քաղաքացին:

Քաղաքացու հետ զրուցող լրագրողը պնդում է, որ գյումրեցի որոշ պաշտոնյաներ աջակցում են Անդրանիկ Քոչարյանին թալանել Գյումրին: Ի պատասխան լրագրողի այս պնդման քաղաքացին ասում է.«Էդ պաշտոնատար անձիք իրա նման են»»։

անդրանիկ Քոչարյան

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին