f

Անկախ

Նոր օրենքի շնորհիվ կսկսեն թերթերին դատի տալ, իսկ ֆեյքերի ֆաբրիկան կշարունակի գործել. Էդմոն Մարուքյան


Այս օրինագծով Հայաստանում կսկսեն թերթերին դատի տալ, իսկ այդ ընթացքում ֆեյքերի ֆաբրիկան կշարունակի գործել: Այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովի նիստում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ շատ ավելի հեշտ է հասնել ինչ-որ ջենթլմենական համաձայնության: «Օրինակ՝ գործող իշխանությունը խոստանում է, որ կանջատի ֆեյքերի իր ֆաբրիկան, իսկ նախկին իշխանությունը՝ իր ֆեյքերի ֆաբրիկան: Ես ենթադրում եմ, որ նման ֆաբրիկաներ ունեն միայն նրանք: Դե՝ պլյուս-մինուս: Իսկ ես իմ հերթին կարող եմ նրանց միջեւ միջնորդ դառնալ: Ձեզ կհրավիրեմ ինչ-որ տեղ, որտեղ կկարողանաք հանդիպել: Ասենք՝ դուք կանջատեք Ռեգինա Փրազյանին, իսկ նրանք եւս որեւէ մեկին»,- ասաց Մարուքյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում դատարանները, որպես կանոն, վիրավորանքի կամ զրպարտության համար բավարարվում են 150 հազար դրամ տուգանք սահմանելով: Ինչպես նշեց խորհրդարանականը, սրա հետ կապված հարցեր են առաջանում: «Ի՞նչ իմաստ ունի տուգանքի չափերի մեծացումը, եթե դատարանները, միեւնույն է, շարունակելու են մարդուն բարոյական վնասի փոխհատուցման համար ավելի փոքր գումար սահմանել»,- ասաց Պետրոսյանը: Ավելին՝ պատգամավորը կարծում է, որ տուգանքի չափը չպետք է հիմնվի խախտողի ֆինանսական դրության վրա: «Եթե մարդն աղքատ է, բայց իրեն թույլ է տալիս որեւէ մեկին վիրավորել կամ զրպարտել, ապա պատիժը, միեւնույն է, պետք է առավելագույն խիստ լինի»,- վստահ է Պետրոսյանը:

Պատգամավորն, օրինակ, կարծում է, որ տուգանքի ձեւով պատիժը, անկախ դրա չափից, չափազանց մեղմ է նման չարամիտների համար: Հատկապես, երբ խոսքը նպատակադրված զրպարտության մասին է: Խորհրդարանականը սրա հետ կապված առաջարկեց տուգանքների փոխարեն, անմիջապես քրեական գործ հարուցել եւ մեղավորին ուղարկել վանդակաճաղերի հետեւ: Պետրոսյանն, այսպիսով, ցանկանում է քրեակամացնել այդ հոդվածը՝ դրանով ապահովելով քաղաքացիների բարոյա-էթիկական պատասխանատվության ավելի բարձր մակարդակ:

Էդմոն Մարուքյան

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին