f

Անկախ

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


 

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և 74-րդ հոդվածով, ինչպես նաև

հավատարիմ մնալով «Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին,

հիմք ընդունելով ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) ներքին իրավական ակտերը,

հաշվի առնելով ՀՌՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ  7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բաց նամակում արտահայտված մտահոգությունները երկրում առկա հասարակական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ,

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

իր անվերապահ աջակցությունը Համալսարանի  ռեկտոր Արմեն Ռազմիկի Դարբինյանին:

  1. Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ստեղծման, ձևավորման և զարգացման գործում անգնահատելի է Արմեն Դարբինյանի անձնական ներդրումն ու դերակատարումը: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը ժողովուրդների բարեկամության, կայացած համագործակցության, մշակույթների և կրթական ավանդույթների, գիտական փորձի փոխադարձ հարստացման լավագույն օրինակ է, եզակի գիտակրթական միջպետական ծրագիր: Համալսարանների միջազգային վարկանիշով (QS University World Ranking EECA – 2021) երկրի լավագույն բուհ ճանաչված Համալսարանի հաջողությունը հնարավոր դարձավ հենց Արմեն Դարբինյանի՝ որպես ղեկավարի երկար տարիների նպատակասլաց, հետևողական աշխատանքի և առաջնորդական հմտությունների շնորհիվ: Արմեն Դարբինյանի կողմից իրականացվող՝ համալսարանի զարգացման ռազմավարությունը, արդյունավետ կառավարչական քաղաքականությունը և հարուստ փորձը դարձել են Համալսարանի  կոլեկտիվի և ուսանողների բազմաթիվ հաղթանակների և նվաճումների գրավականը: Համալսարանի գործունեության հիմքում դրվել են կրթությանը և գիտությանը անկեղծ ծառայության և թիմային անձնուրաց աշխատանքի սկզբունքները: Համալսարանի ռեկտորը ձևավորել է յուրօրինակ համալսարանական մթնոլորտ, որը հիմնված է այնպիսի բարձր արժեքների վրա, ինչպիսիք են Սերը, Արդարությունը, Արժանապատվությունը, Ակադեմիական Ազատությունը, Ստեղծարարությունը, Համերաշխությունը, Ճանաչողությունը և Անձնական աճը:

Մենք ՀՊԱՐՏ ենք լինել այն հզոր ընտանիքի մի մասը, որը կոչվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան, ՀՊԱՐՏ ենք մեր ղեկավարով, ուստի և անհիմն և ոչ իրավարաչափ ենք համարում Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը: Հայտարարում ենք, որ մենք չենք հանդուրժելու որևէ արտաքին ճնշում ու շարունակելու ենք մնալ որպես ակադեմիական ազատության միջնաբերդ՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից ու հետագա վերադասավորումներից:

2. Համալսարանն իր գոյության ողջ ընթացքում դրսևորել է ապաքաղաքական և անաչառ կեցվածք՝ հավատարիմ մնալով ակադեմիական ազատության, անկախության և անաչառության սկզբունքներին: Միևնույն ժամանակ վերջին արցախյան պատերազմից հետո երկրում ստեղծված աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հասարական և քաղաքական իրավիճակը հարկադրում է արտահայտել մեր դիրքորոշումը:

Հրապարակայնորեն հայտարարում ենք՝ երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունն ի վերջո հանգեցրեց ողբերգական հետևանքների, տարածքային և մարդկային հսկայական կորուստների և համազգային աղետի: Երկիրը նվաստացված է ու բզկտված: Իսկ իշխող ուժի որոշումը` արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ, ըստ էության, վերջնական դատավճիռ է պետությանը և հայ ժողովրդին:

3. Հաշվի առնելով այն ծայրաստիճան անմխիթար իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, լիակատար փլուզումից խուսափելու նպատակով, երկիրն ու պետությունը փրկելու համար, մենք հայտարարում ենք առկա խնդիրները սահմանադրաիրավական միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին:

      Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը պահանջում է այնպիսի կառավարության անհապաղ ձևավորում, որում կընդգրկվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ընտրված փոխհամաձայնության սկզբունքով և օժտված քաղաքական անձեռնմխելիությամբ: Հաջորդ քայլը պետք է լինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջների խիստ պահպանմամբ։

Հակառակ պարագայում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը գտնում է, որ ՀՀ Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է անհապաղ հրաժարական տա:

Փետրվարի 11, 2021 թ.

Հասարակություն Հայ-ռուսական սլավոնական համալսարան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին