f

Անկախ

Որևէ պետություն իրավունք չունի ոտքերը սրբել մեր արժանապատվության վրա. Տարոն Սիմոնյանը՝ Մարտունիում Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրերի մասին


Իշխանությունից պահանջում էինք հոդաբաշխ ձևով բացատրություն տալ՝ ինչ գաղտնի փաստաթղթի մասին է խոսքը: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով  Արցախին ու Սյունիքին վերաբերող հայտարարության տեքստին, որը տարածվել է համացանցում: Տարոն Սիմոնյանը նշեց, որ դա փաստաթղթի միայն տեքստն է, չկա բացատրություն հայկական կողմից և չգիտենք՝ ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է:

«Եթե անգամ այն ստորագրված լինի գործադիր իշխանության ղեկավարի, կամ որևէ ներկայացուցչի կողմից, սա ոչ միայն հակապետական, հակաազգային փաստաթուղթ է, այլ իրավունքի կոպիտ խախտում ունեցող և իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է: Այդտեղ կարգավորում են հարաբերություններ, որոնք միջազգային պայմանագրային կարգավորման առարկա են, իսկ մեր Սահմանադրության և միջազգային պայմանագրերի ՀՀ օրենքի համաձայն նմանատիպ փաստաթղթերը ուժ ստանալու համար պետք է անպայմանորեն ՍԴ և ԱԺ մտնեն և վավերացվելուց հետո միայն ունենան կիրառական նշանակություն: Մինչդեռ այնտեղ նշված փաստերը վկայում են, որ մինչև դեկտեմբերի 18-ը արդեն կոնկրետ գործողություններ կատարվել են»,- մանրամասնեց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ հակազգային և հակապետական է նաև այն, որ փաստաթղթում նշված դրույթներն ուղղակիորեն ոչնչացնում են Արցախի հարցի ինքնորոշման ուղղված պետական քաղաքականությունը, որը վարվել է այս տասնամյակների ընթացքում: Նա նաև նշեց, որ հակազգայնի և հակապետական է փաստաթղթում օգտագործված բառապաշարը։

Տարոն Սիմոնյանն անդրադարձավ նաև Մարտունակում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին շրջանառվող տեղեկություններին: Ըստ նրա՝ այս հարցի շուրջ ևս պետք է հոդաբաշխ, սպառիչ բացատրություն տրվի:

«Որևէ ազգ, որևէ պետություն չի կարող և իրավունք էլ չունի ոտքերը սրբել մեր արժանապատվության վրա, ազգերի ինքնորոշման իրավունքը ենթադրում է նաև մշակութային ինքնորոշում: Յուրաքանչյուր ազգ ինքն է որոշում ինչ հերոսներ ունենա, ինչ մշակութային արժեքներ և ինչ գաղափարներ դավանի: Այս հարցում մենք զիջելու տեղ չունենք»,-եզրափակեց նա:

Տարոն Սիմոնյան Լուսավոր Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին