f

Անկախ

Չկա պետական համակարգ, որևէ կառույց իր տեղում չէ, սա է խնդիրը, որը ոչ միայն չլուծվեց հեղափոխությունից հետո, այլև շատ ավելի անգործունակ դարձավ. Գայանե Աբրահամյան


Համատարած այս անսփոփ ցավի մեջ երկու տարեկան երեխայի սարսափելի մահը կրկին վերհանեց պետական կառույցների ու բոլոր օղակների չգոյության ու անգործության հիմնահարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Գրառումը՝ ստորև.

«Փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի և մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է»։

Համատարած այս անսփոփ ցավի մեջ երկու տարեկան երեխայի սարսափելի մահը կրկին վերհանեց պետական կառույցների ու բոլոր օղակների չգոյության ու անգործության հիմնահարցը։

Երեխայի գոյության մասին չգիտեր գյուղապետը, որն ի պաշտոնե նաեւ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ղեկավարն է եւ իր ուղիղ պարտականությունն էր իմանալ երեխայի մասին եւ պաշտպանել նրան, երեխան երկու տարեկան է, ըստ իրավապահների մայրը`19, ենթադրվում է, որ մայրը ծննդաբերել է 17 տարեկանում, անչափահասի ծննդաբերությունը չէր կարող անհետեւանք մնալ, եւ երեխայի գրանցման ու այլ հարցերի մասով հետեւողական պետք է լինեին բոլոր մյուս  օղակներում, բայց երեխան մի փոքր ասեղ էր, որի մասին ոչ մի օղակում տեղյակ չէին... հիմա զարմանում ենք, թե ինչու ենք պարտվել, կամ դեռ մեղավորներ ենք կարգում, չկա պետական համակարգ ու որեւէ կառույց իր տեղում չէ, սա է խնդիրը, որը ոչ միայն չլուծվեց հեղափոխությունից հետո, այլ նաեւ շատ ավելի անգործունակ դարձավ։

Խնդրի մյուս կողմի մասին էլ կլռեմ` այն, որ արդեն մի ողջ տասնամյակ եւ ավելի պայքարում ենք ընտանեկան բռնության դեմ ու պիտակավորվում որպես ազգի դավաճան-ընտանիք քանդող եւ այլն... չկա ընտանեկան բռնություն, պետական կառույցներն էլ չպետք է մտնեն ընտանիք, երկու տարեկան երեխան էլ թող ինքն իրեն պաշտպանի ոնց կարող է... սա ենք մենք. խնդիրների առաջ մեր աչքերը փակող եւ պաթետիկ ստի մեջ ապրել գերադասող»:

 Գայանե Աբրահամյան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին