Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարտունու շրջանի ավագանու անդամ Նվեր Դադամյանը և կցել տեսանյութ ու լուսանկարներ, որոնցում երևում է՝ Գարեգին Նժդեհի արձանը կանգուն է:
Հիշեցնենք, որ երեկվանից լուրեր են տարածվում առ այն, որ ադրբեջանական կողմի պահանջով ռուս խաղաղապահները նախաձեռնել են Գարեգին Նժդեհի՝ Մարտունու շրջանում գտնվող արձանի ապամոնտաժումը: