f

Անկախ

Ասում ենք, որ կա հիմնավոր կասկած. դատարանում քննվեց պետական դավաճանության մասին փաստաբանների բողոքը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 15-ին, քննվում է փաստաբանների՝ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ ներկայացված բողոքը։

Դատարանում փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Դատախազություն, վերջինս ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։

Ըստ փաստաբանների պալատի ղեկավարի՝ եթե քրեական գործ հարուցելու հիմքը կա, ապա ՀՔԾ-ն պարտավոր էր քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել. «ՀՔԾ-ն 3 որոշում կարող էր կայացնել՝ գործ հարուցել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության»։

Զոհրաբյանն ասաց, որ ՀՔԾ-ն գրությամբ պատասխանել է, որ իրենց ներկայացրած հաղորդումը կցվել է գեներյալ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործի նյութերին։

Փաստաբանների խոսքով՝ պետական դավաճանության վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումը չէր կարող քննության առարկա դառնալ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

Արա Զոհրաբյանը դատարանին ներկայացրեց իրենց հաղորդման բովանդակությանը։

Նա նշեց, որ հաղորդմամբ անդրադարձ է կատարվել նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից պահեստազորի վերաբերյալ թվային տվյալների, պարենային պաշարների մասին տվյալների հրապարակմանը։

«Պահեստազորում գտնվող որոշակի տարիքի զինծառայողների մասին տվյալներ է հրապարակել: Մենք նշել ենք, որ միգուցե եղել է պետական դավաճանություն: Մենք ասում ենք, որ կա հիմնավոր կասկած։ Նոյեմբերի 11-ին Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը ներկայացրել է մեր կորուստները։ Նոյեմբերի 9-ին վկայակոչվել է կապիտուլյացիայի հայտարարությունը։ Այնուհետեւ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ Փաշինյանը ժամանակին կարող էր կանգնեցնել պատերազմը։ Մովսես Հակոբյանի հայտարարությունը միայն մի դրվագով է նույնանում մեզ մոտ։ Այն վերաբերել է իր պաշտոնավարմանը, պատերազմի մի հատվածին։ Նրա հայտարարությունը, որ՝ սպասում եմ ձեզ Երեւանում՝ վերջնականապես լուծելու են պատերի տակ վնգստացողների հարցերը…։  Դեկտեմբերի 20-ին կատարել է գրառում, որով Շուռնուխի եւ Որոտանի գյուղերի սահմանագծերի մասին փորձել է այդ զիջումը վերագրել նախկիններին»,- նշեց Զոհրաբյանը։

Դատարանը դատական նիստը հետաձգեց՝ փաստական բոլոր տվյալներին ծանոթանալու նպատակով։  

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 26-ին ժամը՝ 14։00-ին։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչեւ պատերազմը, պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերեւույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին։

Դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել է ՀՔԾ, որտեղ այն կցվել է արդեն հարուցված քրեական գործին, մինչդեռ՝ փաստաբանները գտնում են, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր որոշում կայացնել՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

Հարություն Մանուկյան Ընդհանուր իրավասության դատարան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին