f

Անկախ

Վազգեն Մանուկյանի կենսագրությունը ներկայացնող կարճ ֆիլմերի շարքից, 1990-1991թթ.2-րդ մաս


Վազգեն Մանուկյանի վարչապետության օրոք հաջողվեց պահպանել պրոֆեսիոնալների այն կարևոր շերտը, որ գործարանների տնօրեններն էին։
Նրա վարչապետության ժամանակաշրջանը երևի ամենածար փուլերից մեկն էր ԽՍՀՄ տնտեսության պատմության մեջ, երբ աչքիդ առաջ քանդվում էր մի ամբողջ հասարակական –տնտեսական համակարգ, պետք էր մի ձեռքով պահել այն,ինչ հնարավոր է փրկել,մյուս ձեռքով փորձել կառուցել նորը։ Կայսրության փլուզումից ավելի ծանր ժամանակաշրջան ՝քաղաքական,տնտեսական և ռազմական առումով չկա։Նախորդ ժամանակաշրջանին բնորոշ ապրելակերպը պահպանել հաջողվում էր մեծ դժվարությամբ։Վազգեն Մանուկյան  վարչապետության օրոք մեր բնակչությունը օրական 24 ժ ապահովված էր էլեկտրաէներգիայով,աշխատում էին գործարանները,ընդհատումներով շարունակում էր գործել կտրոնային համակարգը, որի միջոցով մեր բնակչությունը ստանում էր անհրաժեշտ սննդամթերք,չկար կտրուկ գնաճ։

Այն պայմաններում, երբ սկսվել էր ԽՍՀՄ-ի տնտեսական համակարգի փլուզումը,առաջ անցնելով քաղաքականից,փորձ էր արվում պահպանել որոշ հնարավորություններ։Ճիշտ է արդեն դժվարությամբ,նոր ,ինքնուրույն կապեր ստեղծելով հանրապետությունների հետ,այնուամենայնիվ լուծվում էին այդ խնդիրները։ Մեծ ռիսկի գնալով հնարավոր եղավ նաև փրկել մեր ժողովրդի դրամական խնայողությունները ԽՍՀՄ վարչապետ Պավլովի այն անակնկալ քայլից հետո, երբ նա սկսեց փոխել 50և 100 ռուբլիանոց դրամանիշները։

ԽՍՀՄ փլուզման հետևանքով ծանր վիճակում հայտնվեց աղետի գոտին։ Միության տարբեր ծայրերից եկած շինարարները սկսեցին հեռանալ՝հաճախ ձգտելով իրենց հետ տանել այն տեխնիկան, որ բերել էին իրենց հետ։ Ջոկատները,տեղական իշխանությունները,Շինարարության նախարարությունը փորձում էին , երբեմն համոզելով, երբեմն ուժ կիրառելով ,կոմպրոմիսների գնալով պահել այդ տեխնիկան աղետի գոտում։ որոշ չափով հաջողվեց, բայց եղան նաև չարաշահումներ․ոմանք օգտվելով առիթից,զբաղվեցին թալանով։ Չնայած այդ բոլոր դժվարություններին Վազգեն Մանուկյան վարչապետության օրոք 1990թ հանձնվեց  500 հազար քմ բնակելի տարածք,1994թ․ 750հազար քմ բնակելի տարածք։
Այդ ժամանակ Խորհրդային միությոնից վերցրեցին 500մլն ռուբլի պարտք, որը անվերադարձ եղավ։ Դա շինմոնտաժային աշխատանքների առումով  կազմում էր 250մլն ԱՄՆ  դոլար , փաստորեն նեղ պայմաններում կառավարությունը  կարողանում էր ինչ որ բան պահել և միևնույն ժամանակ առաջ գնալ։ Աղետի գոտում կառուցվեց այնքան բնակարան ,ինչքան հետագա տարիներին միասին վերցրած ։Չնայած արդեն սկսել էին էներգետիկ դժվարությունները,փակվել էր Ադրբեջանի գազամուղը և դեռ չէր կառուցվել Վրաստանինը,կառավարությունում որոշում էր ընդունվել Սևանը չօգտագործել էներգետիկ նպատակների համար։Կլիման բարենպաստ էր,և դա բերեց նրան, որ Սևանի մակարդակը 10սմ-ով  բարձրացավ։

Այդ դժվարին շրջանում շարունակվում էր մեր կողմից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղի կառուցումը, որը դարձավ Հայաստանի համար կյանքի ճանապարհ, երբ փակվեց Ադրբեջանի տարածքով եկող գազամուղը։
Մի կողմից արագորեն շարունակվում էր նախկին տնտեսական համակարգի փլուզումը,մյուս կողմից ՝արդեն սկսվել էր նոր տնտեսական հարաբերությունների առաջացում,մասնավոր առևտուր,հողի սեփականաշնորհում,մասնավոր  փոքր ձեռնարկությունների առաջացում,պետական փոքր ձեռնարկությունների փորձնական սեփականաշնորհում։

Նորից շահագործման հանձնվեցին կարբիդի և կաուչուկի արտադրությունները,շահագործման հանձնվեց միջազգային կապի նոր համալիրը, որը մեզ այդ կարևորագույն հարցում առաջ մղեց մյուս հանրապետություններից։ Շատ են խոսում Արմենտելի վաճառքի մասին,բայց ի՞նչը դարձրեց  Արմենտելը հրապուրիչ արտասահմանյան երկրների համար։1990-1991թթ մենք մի շատ կարևոր նախագիծ ձեռնարկեցինք։Հաշվի առնելով, որ Խորհրդային միությունը փլուզվում է,մենք մտնում ենք նոր աշխարհ և կապի միջոցները շատ կարևոր են,շատ էժան գնով։  2-3մլն դոլարի պայմանագիր կնքեվց ամերիկյան «AT&T» ֆիրմայի հետ և ունեցանք միջազգային կապ,որը Խորհրդային միության ուրիշ հանրապետություններ կամ քաղաքներ չունեին։

Նույնիսկ Մոսկվան խնդրում էր,որ մի 60կանալ տրամադրենք իրենց։ Հետագայում դա դարձավ ամենաեկամտաբեր ճյուղը և վալյուտա բերողը Հայաստանի համար,բայց այն պետական էր։ Հետագայում,իմ դուրս գալուց հետո,ստեղծեցին «Արմենտել»,որի եկամուտների 49 տոկոսը սկսեց ստանալ չգիտեմ որ ֆիրման դրսից։հետո այն հանեցին վաճառքի,որը համարում եմ սրբապղծություն և տնտեսական տեսակետից անգրագետ ու վնասակար գործարք։

Երկար բանակցություններից հետո պատրատվում էինք Փարիզում գրանցել մի խոշոր բանկ,որի հիմնադիրները պետք է հանդիսանային Հայաստանի կառավարությունը և մեծահարուստ սփյուռքահայերը Ֆրանսիայից,Շվեյցարիայից,ԱՄՆ-ից Վենեսուելայից։

ԱՄՆ –ում ԽՍՀՄ-ը ներկայացնող դեսպանի օգնությամբ Հայաստան եկան ամերիկյան խոշորագույն ֆիրմաների ներկայացուցիչներ, որոնց միջոցով փորձում էինք  իրականացնել մեր այն գործարանների կոնվերսիան, որոնք նախորդ ժամանակաշրջանում կատարում էին ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի պատվերները  և արդեն հիմնականում զրկված էին այդ պատվերներից։ Շատ կարևոր էինք համարում Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցումը, որի վերաբերյալ լուրջ բանակցություններ էին ընթանում Ֆրանսիայի կառավարության և Յուտա նահանգի գործարար շրջանակների հետ ։Ցավալի է, որ այդ կարևորագույն ու շահավետ գործարանը չկառուցվեց։Սփյուռքում մեծ հետաքրքրություն կար Հայաստանի տնտեսության հանդեպ,գրացվում էին բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ։Երևանում տեղի ունեցավ հայաստանցի և սփյոռքահայ գործարարների համատեղ համաժողովը։

 

Վազգեն Մանուկյանի վարչապետության օրոք բնակչության լայն խավերի կենսամակարդակը բարելավվել է, որի մասին վկայում են հետևյալ պաշտոնական տվյալները։

1990թ․հանրապետությունում շահագործման են հանձնվել 1,46 մլն․քառ․մ ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր,1991թ․համապատասխանաբար՝ 1,91 մլն ․քառ․մ։ Որպեսզի նախորդ և հաջորդ տարիների նույն ցուցանիշի  հետ համեմատությունն ավելի ակնհայտ լինի,նշենք, որ 1992-1994թ 3 տարիների ընթացքումմիասին շահագործման է հանձնվել ընդամենը 1մլն․քառ․մ․բնակելի տարածք,իսկ 1985թ1,1մլն․քառ․մ․։

Այսպիսով, 1991թ․ՀՀ  բոլոր տարիների համար ռեկորդային էր բնակելի շենքերի գործարկման տեսանկյունից։Դա նշանակում է, որ 1991թ բնակարան են ձեռք բերել շուրջ 21 հազ․ ընտանիքներ 1992թ 4 հազարի փոխարեն։

Նշենք նաև, որ բնակարանային շինարարությունը լայն թափով ընթանում էր ոչ միայն քաղաքներում,այլև բարձր աճի տեմպ է արձանագրվել նաև գյուղական բնակավայրերում․1991այն կազմել է 866 հազար քառ․մ։ 1991թ աննախադեպ աճ ապահովվեց սոցիալ –մշակութային նշանակության օբյեկտների գործարկման բնագավառում՝ մասնավորապես  նախադպրոցական հիմնարկների,հանրակրթական դպրոցների,հիվանդանոցների,պոլիկլինիկաների,ակումբների և մշակույթի տների շահագործման ոլորտում ։1-ին մասը՝այստեղ

Վազգեն Մանուկյան Հայաստանի վարչապետ 1990-1991 Հայաստան Տեսանյութ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին