f

Անկախ

Ոչ մի տարաձայնություն չի եղել, Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը․ Արման Աբովյան. Tert.am


Ոչ մի տարաձայնություն, ոչ մի ինչ-որ անհարթություն չի եղել, ամեն ինչ նորմալ էր, դա պարոն Պետրոսյանի սուվերեն որոշումն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում արված հայտարարությամբ հայտնել էր, որ դուրս է գալիս խմբակցությունից:  

«Ինձ համար դժվար է մեկնաբանել, կարող եմ ավելացնել, որ պարոն Պետրոսյանը պարոն Ծառուկյանի մոտ միշտ ունեցել է շատ բարձր հարգանք, շատ լավ վերաբերմունք, այստեղ էլ ոչ մի խնդիր չկա»,–ասաց Արման Աբովյանը։

Հարցին՝ հիմա՞ էլ ունի, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այո։ Ինձ համար մի քիչ դժվար է մեկնաբանություններ տալը հիմայի համար, սակայն ևս մեկ անգամ ընդգծեմ, որ պարոն Պետրոսյանը շատ մեծ հարգանք է վայելում պարոն Ծառուկյանի մոտ»։

Հարցին՝ հասկանալի՞ էր նրա դուրս գալը Գագիկ Ծառուկյանի համար, Արման Աբովյանը պատասխանեց՝ ոչ։ «Ճիշտն ասած, ինձ համար էլ հասկանալի չէ»,–ասաց նա և նշեց, որ առայժմ չի շփվել Գևորգ Պետրոսյանի հետ։

Անդրադառնալով դիտարկմանը, որ գուցե Գևորգ Պետրոսյանը ցանկություն հայտնել է ավելի կտրուկ գործողությունների գնալու և անհամաձայնություն է եղել, խմբակցության քարտուղարն ասաց․ «Եթե ուշադրություն դարձնեք մեր խմբակցության ելույթներին, մենք մեր դիրքերից չենք նահանջել և մեր ելույթները, գործունեություները ոչ մի կերպ չի փոխվել, այստեղ մեկնաբանությունը, կարծում եմ, որ ավելի լավ կլինի իրենից ստանաք»։

Նա նշեց, որ խմբակցությունը Գևորգ Պետրոսյանից պարզաբանում չի ստացել այդ քայլի համար, առայժմ դեռ չեն խոսել, բայց այդ որոշումը զարմանալի էր իրենց համար։

Արման Աբովյան Գևորգ Պետրոսյան Բարգավաճ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին