Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամը (VOC 202012/01) հայտնաբերվել է ևս ութ երկրներում: Այդ մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա տեղեկագրում: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշել են ԱՀԿ-ում, 94 երկրներ արդեն հայտնել են COVID-19- ի այս տարբերակով հարուցված հիվանդության ներկրված դեպքերի մասին: Ընդ որում՝ այս շտամի «տեղական փոխանցումը» գրանցվել է 47 երկրներում:
Կազմակերպությունում նաև հայտնել են, որ ընդլայնվել է շտամների բաշխման աշխարհագրությունը, որոնք գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (501Y.V2), Բրազիլիայում և Ճապոնիայում (P.1): Անցած շաբաթվա ընթացքում 501Y.V2-ը հայտնաբերվել է ևս երկու երկրում, և P.1- ը` վեց երկրում: Այսպիսով, Հարավային Աֆրիկայից եկող շտամն արդեն տարածվել է 46 երկրներում, իսկ Բրազիլիայից և Ճապոնիայից՝ 21:
Ավելի վաղ մանկաբույժը նախազգուշացրել էր, որ COVID-19 «բրիտանական» շտամը չափազանց վտանգավոր է երեխաների ու երիտասարդների համար: