f

Անկախ

Մենք պետք է հասկանաք, թե անցած 30 տարում ազգովին և անհատաբար ի՞նչ մեծ կամ փոքր սխալներ ենք թույլ տվել. Բագրատ Եսայան


Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի վայրկյան իսկ չեմ կասկածում, որ դավաճանի հեռանալը ընդամենը ժամանակի հարց է։ Չի կարող 10 միլիոն ժողովուրդը հանդուրժել նման ստորացումը։

Շատ ավելի կարևոր հարց է, թե մենք ինչ դասեր կքաղենք, ինչպես կվերակառուցենք ջախջախված Հայրենիքը։ Իսկ սրա համար կարևորագույն նախապայման կա՝ մենք պետք է հասկանաք, թե անցած 30 տարում ազգովին և անհատաբար ի՞նչ մեծ կամ փոքր սխալներ ենք թույլ տվել, որոնք հավաքաբար թույլ են տվել նման խայտառակ երևույթի ծնունդ մեր երկրում, նրա այսքան անուղեղ «աջակիցների» առկայությունը և, ի վերջո, այդ տականքի հայտնվելը երկրի ղեկավարի աթոռին։ Սրա մեջ մեղավոր ենք բոլորս անհատաբար, մեր չափով, մեր դերակատարության, պատասխանատվության ու պարտականությունների շրջանակում։ Գիտակից, ազգային ու պետական մտածողություն ունեցողները մեղավոր են, քանի որ չեն կարողացել իրենց գաղափարները ժողովրդի մեծամասնությանը հասկանալի դարձնել։ Դրանով ձախողել են նաև հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող իրական Էլիտա ձևավորելու կարևորագույն խնդիրը, որը յուրաքանչյուր պետության կայունության հիմքն է։ Միայն այդպիսի էլիտան կարող էր իր օրինակով, իր վարքագծով, կենցաղով ու գաղափարներով հիմքը դառնալ կիրթ, բարոյական, պատասխանատու ու գիտակից քաղաքացիներից կազմված հասարակության համար։

Մեղավոր ենք բոլորս, որ չկարողացանք ստեղծել հոգևոր-մշակութային այնպիսի արժեհամակարգ, որ հասարակությունը չգլորվի նյութապաշտության, ամենաթողության անդունդը։ Դրա արդյունքում մենք ունեցանք պետականության համար որևէ պատասխանատվություն չզգացող, իրենց ձայնը վաճառող, հետո այդ ձայնը գնողներին մահացու բոլոր մեղքերում մեղադրող ու հայհոյող բարոյազուրկ ամբոխ, որը պատրաստ է գնալ ցանկացած իր նմանի հետևից, որն ավելի բարձր է հայհոյում, ավելի անբարո մեղքեր է վերագրում հենց նրանց, ում ձեռքից ուտում էր ինքը։

Ավելի մեղավոր են պետական կառավարման մարմինները, որոնք պարտականություն ունեին պետականության հիմքերն այնպես ստեղծել, որ նման բախտախնդիրները ոչ միայն իշխանության չհասնեին, այլև իրենց գաղափարները սաղմնային վիճակում մերժվեին հասարակության կողմից։ Մեղավոր են, քանի որ, ուզեին թե չուզեին, 600 տարի անկախությունից և պետությունից զրկված ժողովրդի աչքում իրենք էին մարմնավորում «պետականությունը», և իրենց յուրաքանչյուր սխալ ու սայթաքում հենց պետականության վարկաբեկումն էր։

Եվ վերջապես, մեղավոր են պետության ղեկավարներն ու քաղաքական առաջնորդները, որոնք չկարողացան ստանձնել հասարակության իրական ղեկավարի դերը, մոռացան, որ իրենց պարտականությունը ոչ թե իշխելն է, այլ առաջնորդելը, իսկ առաջնորդել կարող ես, երբ հեղինակություն ես վայելում, քեզ հավատում են, վստահ են, որ իրենց կտանես ճիշտ ուղղությամբ, իսկ կասկած առաջանալու դեպքում՝ կարող են ստանալ անհրաժեշտ բացատրություն։ Եվ, որ ամենակարևորն է՝ իրենք չեն կարող ոչ միայն որևէ կեղծիք թույլ տալ, այլև իրականությունը թաքցնելու փորձ անգամ անեն։ Հասարակությունը դա զգալու շատ նուրբ բնազդ ունի, էլ չեմ ասում բամբասանքներին հավատալու «բնատուր» հատկանիշը։

Եվ, անկասկած, մեղավոր են լռողները, «սա ինձ չի վերաբերվում» ասողներն ու մի կողմ քաշվողները։

Մեղավորների շարքն ու մեղքերի թվարկումը երկար կարող եմ շարունակել, բայց վստահ եմ մի բանում, եթե մենք չենք անցնելու այս քավարանով, չենք գիտակցելու ու ապաշխարելու, այլ չարիքը հեռացնելուց հետո շարունակելու ենք գնալ ատելությունն ու անհանդուրժողականությունը խորացնելու ճանապարհով, իսկ հաղթողները մեծամտորեն ու արհամարհանքով նայելու են հասարակությանը վերևից, «հպարտանալով» չարիքը հեռացնելու մեջ իրենց դերակատարությամբ, մենք շատ կարճ ժամանակ հետո կունենանք այս աղետի կրկնությունը։

Բագրատ Եսայան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին