f

Անկախ

«Փաստ». Քիչ ժամանակ է մնացել. ովքե՞ր են լավ ապրում Հայաստանում


«Փաստ» թերթը գրում է. «Ժողովրդի ձայնը եւ սատարումը ստանալու համար Նիկոլ Փաշինյանի հիմնական խոստումն այն էր, թե ինքը, գալով իշխանության, բարելավելու է քաղաքացիների կյանքի որակը եւ կենսամակարդակը, թռիչքաձեւ զարգացնելու է երկրի տնտեսությունը։

Եվ ահա, շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման երկու տարին, սակայն քաղաքացիների կյանքի բարելավում այդպես էլ նկատելի չէ։ Չնայած վարչապետ Փաշինյանը շարունակում է մարդկանց հույսով անել տարբեր վիճակագրական ցուցանիշներով եւ ընդգծել, թե ապրիլի 5-ի հանրաքվեում «այո»-ի հաղթելուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, այնուամենայնիվ, ցանկացած ոք քաղաքացիների հետ անմիջական շփումներում կարող է համոզվել, որ մարդկանց հույսերը հիմնականում իրականություն չեն դարձել։

Ու որքան էլ տարօրինակ է, չնայած ժողովրդի վիճակը նույնն է մնացել, հանրության որոշ հատվածի կյանքի որակը կտրուկ բարելավվել է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց ստացած առանց այն էլ բարձր աշխատավարձը, փաստորեն, բավական չէ, դեռ մեկը մյուսի հետեւից շարունակում են պարգեւավճարներ ստանալ։

Անցած տարի վարչապետի կողմից նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի՝ հանրությունից գաղտնի կրկնապատկումը լուրջ աղմուկի տեղիք տվեց։ Եվ իշխանությունները իրենց այդ քայլերի համար սուր քննադատությունների ենթարկվեցին։ Սակայն պարգեւավճարների հետ կապված օրեցօր նորանոր մանրամասնություններ են հայտնի դառնում այս օրերին՝ ի ցույց դնելով աստղաբաշխական թվեր:

Ու իշխանությունների նման շռայլությունները քաղաքացիների շրջանում մեծացնում են հիասթափությունը եւ դժգոհության տեղիք տալիս. ի վերջո, ստացվում է այնպես, որ Փաշինյանը խոստացել էր բարելավել քաղաքացիների կյանքը, սակայն բարելավում է միայն իշխանավորների կյանքի որակը։ Քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակները բարձրացել են ընդամենը մի քանի հազար դրամով, իսկ պաշտոնյաները միլիոնավոր դրամների պարգեւատրումներ են ստանում։

Թվում էր, թե այսպիսի իրավիճակը պետք է սթափեցնի իշխանություններին, եւ նրանք պարգեւատրումներ կհատկացնեն միայն պետական կառավարման այն օղակներում, որտեղ զգալի աշխատանք է կատարվել, որն արժանի է գնահատանքի։ Այնուամենայնիվ, ժամանակը ցույց է տալիս, որ իշխանությունները ինչպես շենքի հիմքը դրել են, այնպես էլ շարունակում են։ Մի խոսքով ասած՝ անդրդվելի են։

Իսկ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանությունը մեկուսանում է հանրությունից, հանրության հետ առողջ հաղորդակցության խողովակները դադարում են գործել։ Այս դասը պետք է առանցքային օրինակ լինի ներկայիս իշխանության համար՝ հասկանալու, որ պետք չէ սեփական նախաձեռնությունները ներկայացնել հանրության անունից եւ ըստ այդմ շռայլել բյուջեի միջոցները, այլ պետք է շարժվել հանրության պահանջներին համապատասխան։

Եթե հանրությունը այս հարցում շարունակ անտեսված մնա, ապա հեռու չէ այն պահը, երբ առկա դժգոհությունները կարող են ավելի խորանալ՝ բողոքի տարբեր դրսեւորումներ ստանալով, քանի որ մարդկանց համբերությունն անվերջ չէ, իսկ երկու տարին հսկայական ժամանակահատված էր փոփոխություններ իրականացնելու համար։ Այնպես որ, իշխանություններին քիչ ժամանակ է մնացել իրենց կառավարման արդյունավետությունը հասարակությանը ի ցույց դնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

իշխանություններ հանրաքվե

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին