f

Անկախ

Առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության, դատավորի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում


Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը դեռևս անցյալ տարի քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից իբր խախտում կատարելու փաստի առթիվ:

Քրեական գործի առկայության մասին դատավոր Կ.Պետրոսյանը տեղեկացել է մի քանի օր առաջ, երբ որպես վկա հրավիրվել է հարցաքննության:

Դատավորը հասկանալով, որ քրեական գործը վերաբերում է իր կողմից կայացված և օրինական ուժի մեջ գտնվող միջանկյալ դատական ակտին, հրաժարվել է ցուցմունք տալուց:

Դատավորի բանավոր պահանջին՝ տրամադրելու քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, ստացվել է քննիչի բացասական պատասխանը:

Փաստորեն, Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտմամբ՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության, դատավորի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Քրեական գործի բովանդակային դատարկությանը և ակնհայտ ապօրինի լինելուն կանդրադառնամ հետագայում, իսկ այս պահին կարող եմ եզրահանգել հետևյալը՝

Հատուկ քննչական ծառայության և գլխավոր դատախազության համար փաստորեն դաս չեղավ նույն դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացված իրենց ապօրինությունը, նրանք շարունակում են իրենց տխրահռչակ վարքագիծը:

Ակնհայտ է, որ այս ամենը պատահական չէ և իրականում իրենից ներկայացնում է դատական իշխանության նկատմամբ մեր աչքի առջև սանձազերծվող ապօրինի հետապնդումների և բռնաճնշումների նոր ալիքի առաջին դրսևորումը:

Տիգրան Աթանեսյան ՖԲ Գրառում ԲԴԽ դատավոր

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին