Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Tesla և SpaceX ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը`առաջ անցնելով Amazon- ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսից: Գրում է Gazeta.ru-ն:
SpaceX- ի արժեթղթերի տեղաբաշխման հերթական փուլից հետո Մասկի կարողությունն աճել է ՝ կազմելով 199,9 մլրդ դոլար, մինչդեռ Բեզոսի կարողությունը գնահատվում է 194,2 մլրդ դոլար:
Փետրվարի 17-ին Tesla ընկերության բաժնետոմսերի անկման ֆոնին Բեզոսը շրջանցել էր Մասկին ամենահարուստ մարդկանց վարկանիշում և կրկին առաջատար դարձել:
Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: