f

Անկախ

ՏԻՐՈՋ ՄՈՐ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ՉԸՆԴՈՒՆԵՔ


E-draft.am-ում դատախազության առաջարկով քննարկման է դրվել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ, որով հանրային ծառայողին զրպարտելը դիտարկվելու է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք, և դրա համար նախատեսվելու է քրեական պատասխանատվություն:

Ազգային Ժողովում մի պատգամավոր կա՝ Կոլյա Բաղդասարյան, ով մինչեւ պատգամավոր դառնալը հայտնի էր նրանով, որ վստահյալներից փող էր վերցնում նրա համար, որ նրանց համոզեր գնային խելոք բանտ նստեն։ Եվ ուրեմն, այս Կոլյա Բաղդասարյանը նախորդ օրը լուրջ դեմքով բացատրում էր, որ հանրային ծառայող են բոլորը՝ թաղապետարանի աշխատողներից մինչեւ վարչապետ ու պատգամավոր։ Չգիտեմ, թե հանրային ծառայող ալկաշ ժեկի փականագործին ինչպես կարելի է չհայհոյել, կամ Նիկոլ դիմել այլ կերպ քան խզբզանք ու դավաճան, բայց նրանք էլի ինչ որ սոցիալական ֆունկցիա են կատարում, ասենք ջրի ծորակն են սարքում կամ հողեր են հանձնում։

Բայց պատգամավորների չհայհոյելու պահանջը լրիվ անհասկանալի է։ Նախ, եթե ինչ-որ մեկը խոսում է այսօրվա Ազգային Ժողովի մասին ու չի հայհոյում, ուրեմն նա կեղծում է իրականությունը։ Երկրորդ, այս պատգամավորները, մանավանդ եթե իմքայլական են, հայհոյանքի թիրախ լինելուց բացի այլ սոցիալական ֆունկցիա չունեն՝ կոճակսեղմելը չհաշվեք, դա մեխանիկական ֆունկցիա է, ոչ սոցիալական։ Երրորդ, քաղաքացիների հարկերից սրանց մեծ աշխատավարձներ ու պարգեւավճարներ են վճարվում, եւ քաղաքացին չի բողոքում դրա դեմ, քանի որ գիտի, որ հարմար պահին կարող է ծանր հայհոյել իր կողմից վճարվող այս ուսապարկերին։

Հիմա, ըստ նոր օրենքի ստացվում է, որ եթե ասես դավաճան Լիլիթ Մակունց, հողատու Սասուն Միքայելյան, կամ թուրքի գործակալ Արարատ Միրզոյան ապա քեզ ինչ-որ ժամկետով կարող են բանտարկել։ Բայց քանի որ մեր ժողովուրդը դեռ հնուց ժամանակներից հնարամիտ է եղել, նա ի սկզբանե նախատեսել է այդ սահմանափակումներից եւ խոսափում է դրանցից։ Նա ի սկզբանե դիմում է ուրիշ սուբյեկտների, ասելով՝ Լիլիթ Մակունց, քո դավաճան տիրոջ մերը, Սասուն Միքայելյան, քո հողատու տիրոջ մերը, Արարատ Միրզոյան, քո թուրքի գործակալ տիրոջ մերը։

Տիրոջ մայրերը արդեն հանրային ծառայող չեն եւ ողջամիտ հայը հանգիստ կարող է իր մտահոգությունը հայտնել երկրի մասին՝ դիմելով պատգամավորների տիրոջ մերերին։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը կլինի հանրային ծառայողի տիրոջ մորը վիրավորողների մասին օրենք ընդունելը, բայց դեռ քաղաքացիների զինանոցում մնում են Լիլիթ Մակունցի նանը, Սասուն Միքայելյանի լավը եւ Արմեն Աբազյանի հոր քյալլեն։

Ամեն ինչի մասին օրենք չես ընդունի։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Ազգային ժողով

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին