Զուտ հետաքրքիր է` Անդրանիկ Քոչարյանը նույն կարծիքի՞ն էր, երբ իր վարչապետի գլխավորած մարդիկ գրավում էին պետական պահպանության օբյեկտ համարվող ռադիոտան շենքը կամ երբ կարդում էր «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ» վերնագրով լուրը։ Ով չի հիշում ` այս մարդիկ հրապարակային հայտարարել են, որ ՊՊԾ գնդի գրավմամբ, որի արդյունքում ոստիկաններ զոհվեցին, իրենք «իրացրել են ԶԻՆՎԱԾ ապստամբության իրավունքը»։
Եթե մարդիկ մտածում են, որ շենքեր պետք է գրավեն, պետք է մտածեն նաև, որ իրենց վրա կարող են կրակել. Անդրանիկ Քոչարյան