Երեւանում, այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Volkswagen Passat եւ Nissan March մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։