f

Անկախ

Նրա բոլոր որոշումները թելադրված են եղել բացառապես Բաքվի շահերով և իր անձնական շահերով


Ըստ մեր ունեցած տվյալների՝ գլխավոր շտաբի պլաններից մեկը եղել է Շուշիի մոտ հնարավորինս  մեծ կուտակում հավաքել և հզոր հարված հասցնել «Իսկանդերի» համալիրներով: Գործողության մյուս մասը պետք է լիներ հարձակում Սղնախի վրա, ինչը հնարավորություն կտար լիովին կտրել հակառակորդի մատակարարումը և ամբողջովին ոչնչացնել հարվածային բռունցքը, որն արդեն հավաքված էր Շուշիի տակ:

Բայց Նիկոլ Փաշինյանը պարզապես արգելեց գլխավոր շտաբին հարված հասցնել հակառակորդի կենդանի ուժի զանգվածային կուտակմանը՝ պատճառաբանելով դա միջազգային հանրության միանշանակ արձագանքով:

Ավելին, մի քանի անգամ գլխավոր շտաբի պետն առաջարկել է կիրառել «Իսկանդերը» և հարվածային մյուս միջոցները ռազմավարական օբյեկտներին և կենդանի ուժի կուտակումներին հարվածելու համար, և ամեն անգամ նիկոլ փաշինյանը նոր պատճառներ է հորինել և մերժել է գլխավոր շտաբի առաջարկները:

Բայց հիմա հարցը դա չէ, հարցը փաշինյանի այդ որոշումների իսկական պատճառներն են:

«Փաշինյանը կտրականապես արգելեց՝ ասելով, որ միջազգային հանրությունը մեզ կանիծի, եթե միանգամից սպանենք թշնամու մի քանի հազար մարդ: Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել «Իսկանդերն» արդեն Շուշի քաղաքի վրա»,- Օնիկ Գասպարյան:

«Մեզ» ասելով՝ փաշինյանը նկատի է ունեցել իրեն և իր զինակիցներին, նա բացարձակապես թքած է ունեցել և՛ Արցախի վրա, և՛ այն հանգամանքի վրա, որ դրանք ռազմավարական կարևոր որոշումներ են մարտական գործողությունների ընթացքում:

Հակառակորդի կուտակումները սկզբում Հորադիզի մոտ էին, ապա Ջաբրայիլի ու Ֆիզուլիի: Բայց Փաշինյանն ամեն անգամ խոչընդոտել է գլխավոր շտաբի որոշումները:

Մարտական գործողությունների ողջ ընթացքում փաշինյանը որոշումներ ընդունելիս առաջնորդվել է միայն երկու գործոնով՝ կկորցնի՞ իշխանությունը, թե ոչ և կկատարի՞ արդյոք իրեն առաջադրված խնդիրը՝ Արցախի հանձնումը:

Գլխավոր շտաբը հայտնում է, որ մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել, իսկ փաշինյանը շարունակում է պատերազմը՝ իմանալով, որ եթե դադարեցնի մարտական գործողությունները, ապա կարելի է անմիջապես հրաժեշտ տալ վարչապետի աթոռին:

Ավելի շատ զոհեր են պետք, պետք է, որ ժողովուրդն ուժասպառ լինի, պետք է մարտի ուղարկել ավելի շատ մարտունակ զորամասեր, կոչ անել մարդկանց կամավորական ջոկատներ ստեղծել և ուղարկել նրանց  թեժ կետերն առանց որևէ աջակցության, կապի ու սպառազինության: Փաշինյանը հոգեբանորեն նախապատրաստում էր մարդկանց պարտությանը և Արցախի հանձնմանը: Նա պատրաստում էր նրանց նոյեմբերի 9-ին և առավելագույնս հյուծում էր, որպեսզի ավարտին ժողովրդական ընդվզում չստանա:

Հրաժարվելով հակառակորդի ռազմավարական օբյեկտներին հարվածելուց՝ փաշինյանը նայում էր Արևմուտքին: Նա շատ լավ հասկանում էր, որ հարվածելով գազամուղին կամ հակառակորդի կենսապահովման օբյեկտներին՝ ինքն իր դեմ կուղղի արևմտյան որոշակի շրջանակների զայրույթը, ինչը կարող է հանգեցնել իշխանության աթոռի կորստյան:

Իրականում նրա մտքով իսկ չի անցել որևէ արմատական որոշում կայացնել մարտական գործողությունների ժամանակ: Նա հենց սկզբից գիտեր արդյունքը, նրա միակ խնդիրն է եղել ողջ պլանը կատարել մինչև վերջ և  ընդսմին մնալ իշխանության: Նրա բոլոր որոշումները թելադրված են եղել բացառապես Բաքվի շահերով և իր անձնական շահերով:

Телеграм канал: @togarma301 (https://t.me/togarma301/1586)

Պատերազմ իսկանդեր Նիկոլ Փաշինյան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին