f

Անկախ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ


Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։

Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի։

Թող Ամենախնամն Աստված իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության և անդորրի մեջ պահի մեր հայրենի պետությունն ու մեր ժողովրդին»։

Հայաստան Մայր աթոռ սուրբ Էջմիածին

Այլ հոդվածներ հեղինակից

Ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի»
Խայտառակ պատմություն վիրավոր հայ զինվորի մասին, որն անտեսված է ու զրկված բժշկական օգնությունից  
Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են
Շարժումը չի մարել, այլ ձևաչափ չկա. Իշխան Սաղաթելյան
ՀՀ իշխանությունները Կանադային չեն օժանդակել և չեն տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ
Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ
Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու հրել-ջարդելով բացել մարզպետարանի մուտքերը. «Փաստինֆո» (տեսանյութ)
Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի
Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում
Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ
Իսրայելում  մտադիր են  մայիսի 23-ից թույլատրել պատվաստված զբոսաշրջիկների մուտքը
Կոսաչովը ռուսներին հորդորել է Ղրիմի «բռնակցման» մասին հայտարարություններից հետո մոռանալ Թուրքիայում արձակուրդների մասին
Երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ ապրիլի 14-ից
«Սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար 1-2 տարի ժամկետով հայտարարել արտակարգ դրություն՝ թույլ տալով վարկերը մարել ազատ գրաֆիկով»․տավուշցի գործարարների բաց նամակը
Թուրքիայում  մեկ օրում  կորոնավիրուսի 54.562 դեպք  է  հայտնաբերվել
ՃՈ-ում պետական գնումների գործընացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին
Մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը․Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Որտեղի՞ց եկավ այդ սուտը, ո՞վ էր իր կարողություններն այդչափ գերագնահատել, ինչո՞ւ աղ լցվեց գերեվարված մեր քաղաքացիների ծնողների վերքի վրա, սա պիտի պարզվի. Սրբուհի Գրիգորյան
Քանյե Ուեսթը ցանկանում է ամուսնալուծությունից հետո երեխաների համատեղ խնամակալության հասնել
Ադրբեջանագետուհու քծնանքը դավաճան Նիկոլին
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային. Աննա Կոստանյան
Ալիևի հրահանգով՝ ՀՀ մոտ 300 քաղաքացիների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, բայց Գլխավոր դատախազության կողմից Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ որևէ քայլ չենք տեսնում.Թովմասյան
Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի
ՀՀ իշխանությունները Կանադային չեն տվել «Բայրաքթար»-ներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ
«Ոսկե դպրոցի» ոսկե տղան, որի անունը բարձր հնչեց... Եռաբլուրում
Ավելին
Ավելին