f

Անկախ

«Ձայն Հայրենեաց» նախաձեռնությունը կոչ անում աննահանջ շարունակել հայրենասիրական շարժումը


Հայրենիքն այսօր կործանման շեմին է: Այս մասին հայտարրություն է տարածել Մշակույթի գործիչների  «Ձայն Հայրենեաց» նախաձեռնությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Արցախյան 44-օրյա պատերազմում նախապես կանխորոշված պարտությունը, ՀՀ    սահմանների՝ GPS-ով վերագծումները, տասնյակ հազարավոր անդառնալի մարդկային կորուստները, միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության կտրուկ անկումը, գիտության, կրթության, մշակույթի ոլորտների նպատակային կազմաքանդումը, ընտանեկան, հոգևոր, ազգային արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, տնտեսության ճգնաժամը, հասարակության գաղափարական բևեռացումը երկիրը հասցրել են հոգեվարքի:

Համազգային այս աղետի պատճառը ոչ միայն երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա թիմի ապաշնորհ գործունեության հետևանքն է, այլև փաստերի համադրումը բերում է այն եզրահանգմանը, որ այս ամենը իրականացվում է հատուկ միտումով:

Սիրելի՛ երիտասարդներ՝ ուսանողներ, ծառայողներ, հայոց ապագայի տերեր.

վերջին օրերին քաղաքացիական ձեր ընդվզմամբ դուք ապացուցեցիք, որ խիստ մտահոգ եք Հայրենիքի ապագայով և չեք պատրաստվում այն թողնել անհայրենիք անձանց մի խմբակի տնօրինմանը: Երկրի ԲՈւՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ուղղված ձեր կոչերը մեծ արթնացումի սկիզբ են, որը կարո՛ղ է և պե՛տք է վերածվի համահայկական երիտասարդական շարժման:

Այսօր դա՛ է պահանջում Հայրենիքի փրկության սուրբ գործը:

Մշակույթի գործիչների «Ձայն Հայրենեաց» նախաձեռնությունը սատարում է ձեզ և կոչ անում աննահանջ  շարունակել հայրենասիրական շարժումը:

«Ձայն Հայրենեացը» ձեզ հետ է, ձեր կողքին:

Միասին կփրկենք Հայրենիքը:

Ձայն հայրենեաց

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին