f

Անկախ

Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ. Բագրատ Եսայանը ներկայացնում է մի քանի կետ


Միակ նպատակը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հաջողություն ունեցավ, դա այն էր, որ նա հիմքեր ստեղծեց երկրից իր փախուստի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը

Նա, մասնավորապես, նշել է.

«Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ։

1. Իրեն հոգեհարազատ թուրքիայի ու էրդողանի օրինակով փորձ արեց ժողովրդական «աջակցություն» ցույց տալ աշխարհին։

Բայց այս փորձը կատարյալ ձախողում էր, շտապ հավաքի կոչին արձագանքեցին մոտ հազար անձ, որոնց զգալի մասը ոստիկաններ էին, մի մասը կողքի նախարարություններից վազեվազ հրապարակ հասած՝ իրենց նշանակած «պաշտոնյաները», մի մասն էլ՝ հայտնի օլիգարխի «օբեկտից» սուրույով հրապարակ քշված խեղճուկրակ առեւտրականներ։

Երկրորդ միտինգին մասնակցեցին առավելագույնը 5-6000 անձ՝ նույն կոնտինգենտին միացան ագրեսիվ զոմբիներն ու աղանդավորները։ Երթի ժամանակ թիվն ավելի պակասեց։

2. Փորձեց տպավորություն ստեղծել, իբր «քաղաքացիական» բնակչությունը դուրս է գալիս «ռազմական հեղաշրջումը» կանխելու համար, պառկում է քաղաք մտած տանկերի ու զրահամեքենաների առաջ, բախվում է զինվորականների հետ։

Այս փորձը եւս կատարելապես ձախողվեց այն պարզ պատճառով, որ ԶՈւ Գլխավոր շտաբը ընդամենը հայտարարություն էր արել, փողոցում ոչ զինտեխնիկա կար, ոչ զինվորականներ։

3. Փորձեց ցույց տալ, որ իր «թիմը» միասնական էր։

Մի հայացքն էլ հարթակին բավարար էր, որ հասկանանք, որ այդ թիմն ուղղակի չկա։ Հարթակին էին շիշ բռնողն ու աներձագը, դոկտոր մահն ու դիջեյը, երկիր հանձնած «երկրապահն» ու փնթի քարտուղարուհին, ու 2 ամենանվիրված մինիստրիկները։ Չկային իր տեղակալները, ԱԺ նախագահը, ԱԺ ուսապարկերի մեծավոր մակունցը, կարկառուն այլ քայլածներ։

Այս բոլոր նպատակներում նա ձախողվեց։

4. Միակ նպատակը, որտեղ նա հաջողիւթյուն ունեցավ, դա այն էր, որ նա հիմքեր ստեղծեց երկրից իր փախուստի համար։ Իր ցույցին մասնակցած այդ զանգվածը բավարար էր մի բանի՝ երկրից փախնելիւց հետո մերկայանալու համար որպես մինչեւ վերջ իր պաշտոնին կառչած վարչապետ։ Սա հալածյալ, էմիգրանտ դարձած ու իր Հայրենիքի դեմ գործունեություն ծավալելու նախադրյալների ստեղծումն էր։ Այստեղ նա կարող է հաջողած համարել, բայց վստահ եմ, աշխարհի որեւէ անկյունում նա իրեն անվտանգ զգալ չի կարող։

Առայժմ այսքանը»։

Բագրատ Եսայան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին