f

Անկախ

Ոստիկանությունը ստրուկի պես ծառայում է Փաշինյանին, ոստիկաններին կոչ եմ անում միանալ ժողովրդին. Գեղամ Մանուկյան


Ես կոչ եմ անում ոստիկաններին միանալ ժողովրդին և երկու կոպեկի համար չծառայել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Երևանի Բաղրամյան պողոտայի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս ներկայացրել էր, թե զինվորականների աշխատավարձերը որքանով են բարձրացվել իր իշխանության օրոք։

«Ես դիմում եմ ոստիկաններին: Պարոնայք ոստիկաններ, սպաներ, ենթասպաներ և շարքայիններ, երևի Նիկոլի այսօրվա այդ գրության մեղավորը դուք եք: Նիկոլը տեսնում է, որ այն ոստիկաններին, ում պարգևավճար է տալիս, ստրուկի պես են ծառայում, ձեզ փող է տալիս դուք էլ ստրուկի պես ծառայում եք: Հիշեք, ձեր զոհված ընկերներին, ում իշխանությունը կարգին չհուղարկավորեց, երկու կոպեկի համար կկրակե՞ք ձեր ժողովրդի վրա»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ պայքարը կանգ չի առնելու, ողջ գիշեր քաղաքացիները մնացել են Բաղրամյան պողոտայում: «Երեկ հանրահավաքից հետո  Բաղրամյան պողոտայում, մեր բազմաթիվ հայրենակիցներ ողջ գիշեր անցկացրին այստեղ, չի եղել որևէ սադրանք կամ բախում»,- ասաց նա:

Այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար արտահերթ նիստ, որը նախաձեռնել էին « Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, բայց նիստը տեղի չունեցավ քվորումի և Արարատ Միրզոյանի բացակայության պատճառով, ինչը Գեղամ Մանուկյանը որակեց որպես փախուստ խնդիրներից:

«ԱԺ-ում պետք է լիներ արտահերթ նիստ և պետք է քննարկվեր երկու խմբակցությունների ներկայացրած նախագիծը և պատկերացրեք որևէ ընկերությունում աշխատակիցները ասեն՝ պետք է նիստ հրավիրենք, իսկ տնօրենը փախչի աշխատանքից և տապալի կարևոր հարցերի քննարկումը, իսկ կարևոր հարցերը վերաբերում են մեր երկրի գրեթե պարալիզացված և անգործունակ վիճակին: ԱԺ-ում նստած են մարդիկ, որոնք իրենց պատասխանատվությունից խուսափում են և պարգևավճար են ստանում»,- մեկնաբանեց նա:

Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ երկիրը պարալիզացված և անգործունակ վիճակում է, իսկ ԱԺ նախագահը փախչում է արտահերթ նիստից:

«Երկիրը պարալիզացված է, ամեն ամիս վտանգվում է պետական աշխատողին աշխատավարձ տալը, տնօրենները բավարարվում են բարձր տոկոսներով պարտքեր վերցնելով, այդ պարտքերի մեջ թաղվելով, պետությանը ժողովրդին անորոշության մեջ է պահում, սովի է մատնել, իսկ վաղը տնազրկելու վտանգի առաջ է կանգնեցնելու, իսկ այսօր ԱԺ նախագահը փախչում է և չի քննարկում այս հարցերը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին