f

Անկախ

ԲՀԿ–ն նախաձեռնել էր ԱԺ արտահերթ նիստ` քննարկելու ռազմական դրության չեղարկման խնդիրն ու երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակը, իշխանությունը դա տապալեց․ Ա․ Աբովյան


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր ռազմական դրության չեղարկման խնդիրն ու երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակը, սակայն իշխանությունը դա տապալեց։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման»՝ Երևանի Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով, որ նախաձեռնությանը միացել էր նաև ԼՀԿ-ն։

«Մենք անում և անելու են ամեն ինչ, որպեսզի իշխանությանը բերենք այն դաշտ, որը սահմանադրական է, փաստացի, մարդիկ հրաժարվում են գործել Սահմանադրության շրջանակներում։ Երկու անգամ ձախողեցին, սա ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ մի պարագայում պատրաստ չէ և չի ուզում դուրս գալ այն  կաղապարներից, որ իր գլխում ձևավորել է, այն զուգահեռ Հայաստանից, որտեղ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և առերեսվեն իրականության հետ»,- ասաց նա՝ նշելով, թե նիստերի տապալումն իշխանության մասին շատ բան է ասում։

«Մենք պետք է շատ հստակ ֆիքսենք, որ այս քայլերն են ցույց տալիս իշխանության թե՛ իրական լեգիտիմությունը, թե՛ նպատակները»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը երեկ հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Արման Աբովյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին