Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ Վատիկանի Աստվածային երկրպագության միաբանությունը փետրվարի 27-ը հռչակել է 10-րդ դարի հայ մեծագույն աստվածաբան, Տիեզերական վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու համաքրիստոնեական հիշատակության օր։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» մեծագույն տիտղոսը:
2018 թվականին Վատիկանի այգիներում տեղադրվել է Նարեկացու բրոնզաձույլ արձանը, որի հեղինակը Դավիթ Երևանցին է։