f

Անկախ

«Բուն հայոց խնդիրը օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածներին վերստին ազգի վերածելն է».Արծրուն Պեպանյան


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՓԱՇԻՆՅԱՆ

Այսօր գերկարևոր օր է հայ քաղաքական մտքի զարգացման տեսանկյունից: Այսօր Փաշինյանը կկատարի Հովհաննես Թումանյանի պատգամը, որ հետևյալն է՝

«...մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը»։

Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում ի ցույց կդնի մեր դժբախտությունը՝ ներկայացնելով մեր ներքին մարդու փչացածության անողոք պատկերը, մարդիկ, ովքեր չեն հարցնի հանրահավաքի կառավարներին, թե ու՞ր է Արցախի 75 տոկոսը և ի՞նչ ճակատագիր է սպասվում մնացյալ հատվածին, թե ինչու՞ մենք տվեցինք այդքան զոհեր, ինչու՞ գերիները չվերադարձան, իսկ հողերը շռնդալից արագությամբ հանձնվեցին՝ մարդկանց համար իրենց իրերը դուրս բերելու հնարավորություն չթողնելով, ինչու՞ Հայաստանի Հանրապետության հողերն անցնում են թշնամուն և էլի նման դառն ինչուներ: Չեն հարցնի, դրա փոխարեն կվանկարկեն «Նիկոլ վարչապետ» :

Հիմնականում պետության զգացողություն չունեցողների, հանրահավաքի քշվողների թիվը, որը կտեսնեք երեկոյան, բազմապատկեք 10–ով, 20–ով, և այդժամ կունենաք ամբողջական պատկերը մեր ժողովրդի օխլոսացման:

Եվ այդժամ բոլորիդ համար ակնառու ըմբռնելի կդառնա Նժդեհի մորմոք –առաջարկը՝

«Բուն հայոց խնդիրը օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածներին վերստին ազգի վերածելն է»:

Հետո արդեն Հայկ Ասատրյանի, տառապանքից ծնված, պատգամը կհառնի բոլորիդ աչքերի առջև՝

Քանի դեռ կա ուծացած հայը՝ մենք տեղ չենք ունենա արևի տակ:

Ծանր այս խնդրի մասին տագնապ եմ հնչեցնում ահա արդեն քառորդ դար, սակայն մեր քաղաքական դաշտն այդպես էլ ընկալունակ չգտնվեց: Եվ ունենք այսօրվա դժգույն վիճակը:

Այսօր Փաշինյանը մտածել կարողացող բոլորին հնարավորություն կընձեռի «ճանաչել մեր դժբախտությունը», ու դրա համար շնորհակալ եմ իրեն։ Եվ հուսամ մտածող այդ շերտը ականջալուր կլինի նույն Թումանյանի հորդորին՝

«Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»։

Արծրուն Պեպանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին