f

Անկախ

Մենք մի ազգ ենք, իշխանությունը չպետք է տանի բախումների. Արտակ Թովմասյան


Երբ սկսել ենք գործել Հայաստանի Հանրապետությունում, առաջին օրվանից աջակցել ենք Հայոց բանակի տարբեր միջոցառումներ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Խաչերի օրհնության եւ զորակոչիկներին հանձնելու հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

«Մեր երկրում տիրող իրավիճակում ինձ համար մեծ պատիվ էր բանակի կողքին լինելը»,- նշեց նա։

Թովմասյանն ասաց, որ արարողությանը ներկա էին ինչպես զորակոչիկներ, այնպես էլ սպաներ։

Անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական վիճակին՝ Թովմասյանն ասաց. «Գոյություն ունի իշխանություն եւ գոյություն ունի պետականություն։ Ես միշտ կանգնած եմ եղել պետության, ազգի, պետականության համար։ Իշխանությունները գալիս ու գնում են, բայց պետությունը եւ մեր ազգը մնում է։ Եկեղեցին հիմնասյուներից հիմնականն է։ Մեր հիմնական կողմնացույց պետք է լինի եկեղեցին եւ բանակը։ Այսօր ինքներս տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Ես կանգնած եմ թե բանակի, թե եկեղեցու կողքը։ Նույնը խորհուրդ կտամ մեր համախոհներին, մեր ժողովրդին, որ կանգնեն բանակի ու եկեղեցու կողքը։ Իշխանությունը ժամանակավոր է. շփոթվել են, խառնվել են չեն կարողանում հասկանալ, բայց դա հիմնական ուղեցույցներից մեկն է, որով մենք պիտի ուղղորդվենք։ Մեր ազգի հիմնական տանողը եկեղեցին է։ Եթե թշնամին ուզել է մեզ ոչնչացնել կամ թուլացնել, նա հարձակվել է եկեղեցու վրա»։

Լրագրողի հարցին, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունն այսօր հանրահավաք է անցկացնելու, քաղաքական առումով ի՞նչ մարտի 1 ենք ունենալու, Թովմասյանն ասաց. «Մարտի 1-ը շատ սիմվոլիկ օր է՝ գարնան առաջին օրն է։ Գարնան գալու հետ մեծ հույսեր ենք կապում բոլորս։ Ինչպես շատերը հիշում են 13 տարի առաջ կատարված դեպքերը, այդ օրվա դեպքերը հիմնականում կապված են նույնությամբ փողոց դուրս եկած մարդկանց հետ, որոնք դուրս էին եկել ազատության, պատվի համար։ Նույնն այսօր պետք է լինի՝ պատվի, ազատության հետ կապված տրամադրության օր։ Չպետք է գնանք ոչ մի բախման, մենք մի ազգ ենք, պետք է լինենք միասնական, կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց մենք մի ազգ ենք, չպիտի իշխանությունը տանի բախումների»։

Արտակ Թովմասյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին