Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը: Օրկարգում 19 հարց է, այդ թվում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Օրակարգում են նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Արտոնագրերի մասին, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
Օրակարգում է նաեւ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարություն ընդունելու հարցը: