f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը մարսեց ոչ միայն Ֆիզուլին ու Ջաբրայիլը, այլ նաև Զանգելանը, Ղուբաթլուն, Հադրութը, Շուշին, Մարտունու մի հատվածը և հետագայում նաև խայտառակ կապիտուլյացիան


Պատերազմի ժամանակ խրամատում քաղաքական բանավեճերը անպակաս էին։ Ինձ հանդիպած զինվորների ճնշող մեծամասնությունը որպես կանոն հայհոյում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ ես փորձում էի պաշտպանել։ Չէի արդարացնում, քանի որ գիտակցում էի նրա մեղավորությունը պատերազմի բռնկման գործում, պարզապես պաշտպանում էի՝ կարծելով, թե պատերազմի ժամանակ նա մեր բոլորիս հրամանատարն է (Պատերազմից մեկ ամիս առաջ Հրապարակ թերթում գրել էի, որ Փաշինյանը մեզ առաջնորդում է պատերազմի)։

Բայց Ջաբրայիլի և Ֆիզիլու անկումից հետո մեջս տագնապ ընկավ, քաղաքական վերլուծությունները հանգեցրեցին այն եզրակացությանը, որ վերջ, այս իշխանությունը տապալված է, нам всем хана. Վերլուծության հիմքում հետևյալ հիմնավորումներն էին․ մեր զորքերը ջախջախվել են, ընկել շրջափակման մեջ, դիմել տարերային նահանջի, հսկայական տարածքային կորուստներ ենք արձանագրել, զինվորները ենթարկվել են զանգվածային կոտորածի, ադրբեջանցիները ներխուժել են մեր զորամասեր և պղծել պետական խորհրդանիշները։ Վերոհիշյալ կետերը այն հիմնավոր պատճառներն էին, որոնց հիմքի վրա ես գուժում էի փաշինյանական վարչակազմի վախճանը։

Բայց արի ու տես, որ իմ վերլուծությունները ամբողջությամբ անհիմն էին ու սնանկ։ Նիկոլ Փաշինյանը մարսեց ոչ միայն Ֆիզուլին ու Ջաբրայիլը, այլ նաև Զանգելանը, Ղուբաթլուն, Հադրութը, Շուշին, Մարտունու մի հատվածը և հետագայում նաև խայտառակ կապիտուլյացիան։ Տպավորությունն այնպիսին է, թե ոչինչ տեղի չի ունեցել, մենք ընդամենը համակարգչային խաղում ենք պարտվել, հազարավոր տղաներ չեն զոհվել, գերիներ չկան, հայկական քաղաքները հենց այնպես չեն նվիրվել Ադրբեջանին և այսպես շարունակ։

Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու եմ ես սխալվել խրամատային իմ պարզունակ կանխատեսումներում։ Խնդիրն այն է, որ թե հրապարակախոսության և թե գիտության ու հասարակագիտության մեջ բարոյական իմպերատիվները ինձ համար առաջնային են եղել ու կան։ Հենց դա է պատճառը, որ ընդամենը Ֆիզուլու տանկային զորամասի գրավումը իմ կողմից դիտարկվել է քաղաքական պարտության հիմք։ Բայց ի՞նչ Ֆիզուլու զորամաս, այդ մարդիկ ամբողջ Արցախի կորուստն են մարսել ու մարսում։ Դեռ ավելին պատրաստվում են սահմանադրական փոփոխություններ իրականացնել և երկարաձգել իրենց պաշտոնավարումը։

Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե փորձում եմ հանդես գալ հրեշտակի դիրքերից ու բարոյականության դասեր տալ, պարզապես փորձում եմ ներկայացնել քաղաքական այն իդեալները, որոնց ես հավատացել եմ։ Ինձ համար է միանշանակ է․ պատերազմում ջախջախված իշխանությունը քաղաքական գոյության իրավունք չունի։

Թվարկեմ ընդամենը մի քանի փաստ, որոնք հետևողականորեն մոռացության են մատնվում։

1. Ռազմաճակատի հարավն ու Շուշին (ետ գրավելու փորձի ժամանակ) 21-րդ դարում դարձել են հայերի սպանդանոցը։

2. Հայկական քաղաքները նվիրվել են Ադրբեջանին։

3. Մենք կորցրել ենք Արցախն ու ամբողջությամբ խաթարել Հայաստանի անվտանգության համակարգը։

Եվ հիմա հարց․ ինչի՞ առիթով էին ծափահարում և ուրախանում Նիկոլ Փաշինյանի աջակիցները, իրենց առաջնորդի լկտիության հաղթարշա՞վն էին տոնում, թե․․․

Ամեն դեպքում հույս ունեմ, որ բարոյականությունը վերջնականապես չի մահացել հայ հասարակությունում։

Եվ վերջում․ պարզվեց, որ մեր հրամանատարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ՝ Սերժ Սարգսյանը, քանի որ տարրական բարոյականության բացակայության պայմաններում նրան միշտ սխալ են զեկուցում և ԳՇ-ն կատարում է պաշտոնաթող նախագահի հրամանները։

Կարպիս Փաշոյան ՖԲ Գրառում Պատերազմ պարտություն Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին