f

Անկախ

Եթե դիպուկահարները քաղաքացիներին թիրախավորում են, դա ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածով նախատեսված արարք է. Խուդոյան. NEWS.am


Ինձ տեսանելի չէ այն սպառնալիքը, որից այս պահին այսպես պաշտպանվում են Ազգային ժողովում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի շենքի պատուհաններից այս պահին երեւում են դիպուկահարներ, իսկ շենքի բակում էլ ավտոմատներով զինված ոստիկաններ են շրջում։ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, այս պահին ընթանում է ընդդիմության խաղաղ հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Եթե քաղաքացիները թիրախավորվում են, այսինքն՝ ոչ թե պատուհանից ուղղված է որեւէ կետի, այլ հենց քաղաքացուն, եւ մարդիկ էլ գիտակցում են, որ իրենց կյանքը վտանգված է, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված արարք է դա։ Եթե չեն թիրախավորել, ապա իրավական տեսանկյունից խնդիր չկա։ Եթե կա օպերատիվ տվյալ, որ տեղի է ունենալու հարձակում, ուրեմն անվտանգությունն ապահովելու համար հսկողությունն ուժեղացրել են»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, գուցե նրա անվտանգությունն ապահովելու համա՞ր է այդպիսի հսկողություն սահմանվել, Խուդոյանն ասաց. «Ինձ համար ակնհայտ տպավորությունն այն է, որ ռազմական հեղաշրջում կարող է լինել, եւ բանակն ուժի միջով կարող է հեռացնել նրան, ուրիշ այլ տրամաբանական բան չեմ տեսնում, որ կարող էին այսպիսի հսկողություն սահմանել»։

Հովհաննես Խուդոյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին