f

Անկախ

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները


«Փաստ» թերթը գրում է. «Ուինստոն Չերչիլն ասում էր. «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ»։ Եթե երբևէ որևէ մեկն այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող փաստեր կուզի, ապա նրան կտան պատմության ձեռնարկ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իսկ որ նման ձեռնարկ կգրվի, մի կաթիլ կասկած չկա։ Հիմա ըստ էության։ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության մաստեր կլասս էին ցուցադրում։

Եռաբլուրը ասպատակելուց հետո սա իշխանությունների երկրորդ նույնաբովանդակ միջոցառումն էր։ Դըմփ-դըմփ-հու, ծափեր, թմբուկներ, վուվուզելներ։ Թերևս միայն հրավառություն չեղավ, որպեսզի ամբողջանար օրվա ու դրա խորհրդի փաթեթավորումը հանուն մեկ բանի՝ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ունի հանրային աջակցություն։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային լայն աջակցություն, դա անզեն աչքով էլ պարզ դարձավ։

 

 

Աննախադեպ վարչական տեռորի պայմաններում իշխանություններին հաջողվեց հրապարակ բերել առավելագույնը 20 հազար մարդ։ Այդ թիվը մենք չենք հորինել, դա ասացին Նիկոլի կողմնակիցները, որոնք դրոններով հաշվում էին հանրահավաքի մասնակիցներին։ Բայց այստեղ զավեշտը մեկ այլ հարց է՝ այդ ամոթալի միջոցառումից հետո իշխանական պատգամավորները ոգևորված սկսեցին ի ցույց դնել իրենց քաղաքական մտքի սնանկության բոլոր բութ ու մութ անկյունները։ Սյունիքից ընտրված նախկին «գայիշնիկ» պատգամավորն, օրինակ՝ ասում է՝ ինչու պիտի Նիկոլը հրաժարական տա, գեներալները դեռ բանակը չեն, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ մարդկանց ավտոբուսներ խցկելը և հանրահավաքի բերելը վարչական ռեսուրսի չարաշահում չէ, դրանից առաջ էլ ասում էին երկու կաթողիկոսները, հոգևոր դասը Եկեղեցին չեն, ԵՊՀ-ն, ԳԱԱ-ն, մյուս կրթական հաստատությունները կրթության ու գիտության ոլորտը չեն, կուսակցությունները քաղաքական դաշտը չեն, մտավորականները... մտավորականները չեն, ժողովուրդն էլ ժողովուրդը չէ։ Ավելի պարզ՝ մածունը սպիտակ չէ, երկիրը կլոր չէ։

Գուցե միամիտ հնչի, բայց էլ ո՞վ պետք է պահանջի Նիկոլի հրաժարականը, որ Նիկոլը կամ որևէ «ուսապարկ» ասի՝ այո՛, այդ մարդն իրավացի է, ու նա հենց ինքն է, որ կա։ Գուցե խելագարության նման է, բայց Նիկոլի հրաժարականը իրողություն կդառնա, երբ դա պահանջի մարտի 1-ին Հրապարակ եկած կինը, որը պնդում էր, որ, այո՛, Շուշին ու Արցախը Ադրբեջանինն են, ուղղակի Վազգենն իր տղաների հետ գրավել էր, կամ մյուսը, որ ասում էր, թե Նիկոլին Աստված է ուղարկել, որ փրկի մեզ, կամ մյուս տղամարդը, որն ասում էր, թե ավելի լավ է պատերազմ լինի, մերումանուկ, հղի, չբեր, բոլորը կոտորվեն, քան գան նախկին իշխանությունները։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցնե՛ր, այո՛, Նիկոլն ու «նիկոլները» այս մարդկանց են համարում իրական, նրանց կարծիքն է դոմինանտ, երբ ասում են, որ իշխանությունները վայելում են հանրության աջակցությունը։ Այո՛, պետք է նման դեպքերում մի կողմ դնել բարեվարքության բոլոր կանոններն ու շիտակ, բաց ասել, որ նման մտածելակերպով մարդիկ Նիկոլի ռենտգենային հետազոտության պատասխանն են։

Այսինքն, կրկնում են այն, ինչ ասում է իրենց «փրկիչը»։ Չգիտեմ, միգուցե վախենալու առաջարկ եմ անում, բայց եթե, ըստ Փաշինյանի կողմնակիցների, Արցախը Ադրբեջան է, միգուցե տրամաբանական կլինի այս մարդկանց հարցնենք՝ իսկ Հայաստանը Հայաստա՞ն է... ու առհավետ փակենք պատմության այս ամոթալի էջը։ Այս կոնտեքստում մի նուրբ հարց կա։ Ես վստահ եմ` Նիկոլ Փաշինյանը անգիր, բառ առ բառ գիտի, թե իր համախոհները ինչ կարծիք ունեն Արցախի, արցախցիների մասին, հետևաբար ամեն մի անհեթեթության համար լայվեր անող, հանրահավաքներ կազմակերպող երկրի ղեկավարի մտքով երբևէ չի անցե՞լ իր աջակիցներին հորդորել, բացատրել, խնդրել, որ չի կարելի Արցախը համարել ադրբեջանական, որ առնվազն անբարոյականություն է արցախցիներին պիտակավորելը։ Իհարկե, չի անցել, որովհետև «դըմփ-դըմփ-հու»-երն ու աֆրիկական վուվուզելային միտինգները այսուհետ նաև նպատակ ունեն մոռացնելու պատերազմը և պարտության աղետալի հետևանքները՝ կարծես ոչինչ էլ չի եղել։

«Կեցցեն մեր զոհերը» հակամարդկային ֆրազից հետո ես բոլորովին չեմ զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց Ալիևի հայտարարությանը, թե այլևս գերիներ չկան Ադրբեջանում։ Երիցս ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն գրավել է քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության հնարավոր բոլոր օլիմպոսները՝ միտինգում լացելու և հազարավոր զոհված տղերքի գերեզմաններին թմբուկ զարկելու և վուվուզել փչելու գունավոր և իրեն յուրահատուկ քաղաքական տեխնոլոգիաների հերթական գործածությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան վարչապետի հրաժարական

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին